Քիմ Քարդաշյանը 380 հազար դոլարով գնել է Ժակլին Քենեդիի ժամացույցը
ЛАЙФԱմերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Նյու Յորքում աճուրդի ժամանակ գնել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի ժամացույցը՝ վճարելով 379 500 դոլար՝ տեղեկացնում է TMZ-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին:
Լրատվամիջոցը նշում է, որ Քիմը գերադասում է չբարձրաձայնել հայտնի Cartire բրենդի ժամացույցի ձեռք բերման մասին՝ զգուշանալով 2016թ. Փարիզում իր հետ պատահած կողոպուտի դեպքի կրկնությունից:
Նշվում է, որ այդ թանկարժեք ոսկյա ժամացույցը Ժակլինը նվեր էր ստացել իր քրոջ՝ Լիի ամուսնուց՝ արքայազն Ստանիսլավ Ռաձիվիլից: Այդ ժամացույցով մի քանի լուսանկար ունի Ժակլինը:


1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



