Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը գործում են համաձայնեցված, որպես իշխանական և քաղաքական տանդեմ. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ և վերլուծաբան Վիգեն Հակոբյանը

– Պարոն Հակոբյան, կառավարությունը ներկայացրեց և Ազգային ժողովը հաստատեց նրա գործունեության հինգ տարիների ծրագիրը: Ինչո՞ւ հինգ տարիների, երբ կարծես մշտապես բավարարվել ենք մեկ տարվա ծրագրով:

– Այս հարցում կան և՛ բաց, և՛ քողարկված մեսիջներ: Չքողարկվածն այն է, որ, այնուամենայնիվ, կառավարության ծրագիրը պետք է հիմնված լիներ քաղաքական ուժերի ծրագրերի վրա: Իսկ այդ քաղաքական ուժերն ընտրություններում ստացել են մեծամասնություն: Հետևաբար այս կառավարությունը քաղաքական կառավարություն է: Եվ քանի որ տվյալ քաղաքական ուժերը վստահության քվե են ստացել հինգ տարվա համար, ապա կառավարությունը, անկախ նրանից, թե ինչպիսի փոփոխություններ պետք է լինեն 2018 թվականի ապրիլից հետո, պետք է այդ ժամկետի կտրվածքով ներկայացներ իր գործունեության ծրագիրը:

Սա ֆորմալ պատճառն է:

Իսկ քողարկված պատճառն այլ է: Տեսեք, գործող վարչապետ Կարեն Կարապետյանը հնարավորություն է ունեցել մի քանի անգամ լրագրողներին ասել, որ ինքը պատրաստ է նաև 2018 թվականի ապրիլից հետո պաշտոնավարել որպես վարչապետ, այսինքն` կատարել պետության առաջին պաշտոնյայի դերը:

Իսկ այս անգամ ոչ միայն հայտարարում է, այլև ցույց է տալիս, որ ունի նաև կոնկրետ ծրագրեր դրա համար:

– Վերջին այս շրջանում բավականին շատ խոսակցություններ եղան վարչապետի հրաժարականի մասին: Դրանք հիմքեր ունե՞ն: Կամ այդ որտեղի՞ց են գալիս, եթե հիմքեր չունեն: Ընդհանրապես ինչո՞ւ են շրջանառվում այդ խոսակցություններն այդքան ակտիվությամբ:

– Կհիշեք, որ այդ մասին խոսակցությունները սկիզբ առան այն ժամանակ, երբ մամուլում գրվեց, թե մի քանի անգամ վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել և այլն, և այլն: Կարծում եմ, որ դա հիմնականում քաղաքական ինտրիգների ոլորտից է: Հեղինակները իշխանական որոշ շրջանակների մարդիկ են, ովքեր շահագրգիռ են այդ հարցում: Նրանք ունեն իրենց շահերը 2018–ի ապրիլից հետո և ներկա անորոշությունը վերջիններիս նյարդայնացնում է:

Ի վերջո, բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանում քաղաքական իշխանությունը նաև տնտեսական իշխանություն է:

– Իսկ ինչպիսի՞ հիմքեր կան այդպես մտածելու:

– Ես հիմնվում եմ չոր վերլուծության վրա: Վերլուծությունը ցույց է տալիս, որ գործող նախագահի և գործող վարչապետի միջև ժամանակին` 2016 թվականի սեպտեմբերից առաջ, եղել են որոշակի պայմանավորվածություններ: Այն ինձ ներկայանում է մոտավորապես ճանապարհային քարտեզի նմանությամբ: Նախատեսված է եղել, թե յուրաքանչյուր փուլում ինչ է անում վարչապետը և ինչ է անում նախագահը:

Եվ պետք է ասեմ, որ հանրապետության նախագահը ստանձնել է յուրատեսակ բուֆերի դեր վարչապետի և իշխող կուսակցության միջև: Ըստ էության, վարչապետին պաշտպանում է հանրապետականների հնարավոր հարձակումներից, նրան հեռու է պահում վերջիններիս խանդի տեսարաններից և այլ կարգի հակամարտություններից:

Մյուս կողմից էլ՝ երկու կողմի միջև` վարչապետի և նախագահի, կա նաև այլ պայմանավորվածություն, որ վարչապետը, այսպես ասած, առանձնապես չնեղի հանրապետականներին ու իրենց դաշնակցին:

Մի խոսքով` նախագահը մեղմացնում է հարաբերությունները իշխանական տարբեր թևերի ու ազդեցությունների տարբեր խմբերի միջև:

Խոսենք փաստերով: Հանրապետության նախագահը, սովորաբար, մինչև վերջին պահը փորձում է պահել ցանկացած ինտրիգ: Նույնիսկ ԱԺ ղեկավար կազմի ընտրության հարցը մինչև վերջ պահվում էր փակ ռեժիմում, և շատերի համար անսպասելի լուծումներ էին դրանք:

Իսկ Կարեն Կարապետյանի դեպքում Սերժ Սարգսյանն այլ կերպ է վարվում, նա չի շարժվում իրեն հատուկ ոճով: Դեռևս մինչև խորհրդարանական ընտրությունները ՀՀԿ համագումարում հայտարարեց, որ եթե հանրապետականը հաջողության հասնի ընտրություններում, ապա վարչապետը միանշանակ լինելու է Կարեն Կարապետյանը: Այդպես վարվեց հավանաբար նաև այն պատճառով, որ հանրապետական կուսակցության անդամները և իշխանամերձ մյուս շրջանակները ինտրիգներ չսարքեն վարչապետի ընտրության հարցում:

Ապա հիշում ենք, որ երբ ընտրություններից հետո Սահմանադրության համաձայն կառավարությունը հրաժարական տվեց, միանգամից Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ շատ արագ վերանշանակելու է վարչապետին: Եվ այդպես էլ արեց: Արեց, որպեսզի քաղաքական և այլ կարգի շահարկումներ տեղի չունենային:

Վերջապես երբ այս պատմության մեջ` վարչապետի հրաժարականի շուրջ, կրքերը արդեն հասնում էին կիզակետին, աննախադեպ մի քայլի դիմեց նախագահը: Երբ ընդհանրապես բրիֆինգային գործելաոճ չունի, նա Կողբում լրագրողների համար հատուկ հայտարարություն արեց, որ վարչապետի հրաժարականի պատճառներ չկան, և ամեն ինչ նորմալ է:

Ասելս այն է, որ յուրաքանչյուր փուլում Սերժ Սարգսյանը փորձում է վարչապետին հեռու պահել հնարավոր բարդություններից: Այսպիսի հարաբերությունները քաղաքական տանդեմին բնորոշ հարաբերություններ են: Իսկ որ դեռևս 2016–ի սեպտեմբերից արդեն ձևավորված է իշխանական և քաղաքական տանդեմ, ակնհայտ է: Եվ այն կշարունակվի մինչև 2018 թվականի առաջին ամիսները, երբ վերջնականապես կվերլուծվի իրավիճակը: Շատ բան արդեն կախված կլինի նրանից, թե տվյալ պահին ինչպիսի տնտեսական արդյունքներ գոյություն ունեն: Դրանից հետո նոր միայն կընդունվի վերջնական որոշումը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%