Մաքսիմ Գալկինը զվարճալի տեսագրություն է հրապարակել՝ 68-ամյա Ալլա Պուգաչովայի եւ 63-ամյա Լայմա Վայկուլեի մասնակցությամբ (լուսանկարներ, տեսանյութ)
ЛАЙФՄաքսիմ Գալկինը շարունակում է ուրախացնել Instagram-ի իր հետեւորդներին՝ Յուրմալայում հանգստից լուսանկարներ եւ տեսագրություններ հրապարակելով, որտեղ շոումենը կնոջ՝ Ալլա Պուգաչովայի, եւ երեխաների՝ Գարիի ու Լիզայի հետ է։

Ավելի վաղ Մաքսիմն արդեն հրապարակել էր նախ լողափում 68-ամյա Պուգաչովայի լուսանկարը, ապա ընտանեկան լուսանկար՝ կրկին լողափում։

Մաքսիմի վերջին հրապարակումը տեսագրությունն է, որտեղ զվարճանում են Ալլա Պուգաչովան եւ 63-ամյա Լայմա Վայկուլեն։
Տեսագրությունում Ալլան եւ Լայման հումորային «ներկայացում են խաղում»՝ նվիրված Լիգո տոնին։
Լիգո ամենամյա տոնը Լատվիայում ամենասիրելի տոներից է։ Այն նշում են հունիսի 23-24-ին։ Տոնը կապված է Արեւի եւ պտղաբերության պաշտամունքի, ինչպես նաեւ՝ ամառային արեւահավասարի հետ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



