Ինչպե՞ս նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը
ЛАЙФPast.am-ը ներկայացնում է այն սննդամթերքների ցանկը, որոնք առավել արդյունավետ են ինչպես արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի կանխարգելման, այնպես էլ արդեն առկա խնդրի դեպքում։
Նուռ

Նուռը մեծ քանակությամբ պոլիֆենոլ, վիտամին C և չհագեցած ճարպային թթուներ է պարունակում, որոնք ազդում են ազոտական օքսիդի արտադրության վրա: Այս նյութը կարգավորում է արյունատար անոթների աշխատանքը, որով կարգավորվում է օրգանիզմում արյան շրջանառությունը, և կանխվում է թրոմբների առաջացումը:
Սխտոր

Սխտորը զարկերակի մաքրման առավել մատչելի և հարմար ձևերից մեկն է։ Սխտորի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը, կարգավորում է սրտի աշխատանքը, որը շատ կարևոր է տարեցների համար։
Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը հակաօքսիդանտների և մոնոհագեցված ճարպերի հարուստ աղբյուր է, որոնք նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը և բարձրացնում են լավ խոլեստերինի մակարդակը։ Կանոնավոր օգտագործումը կօգնի խուսափել արյունատար անոթների սկլերոզից և թրոմբից, որն էլ նվազեցնում է կաթվածի առաջացման ռիսկերը։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
4
Административный суд признал бездействие полиции незаконным
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



