Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երևանում քննարկել են ՀԱՊԿ հակաթմրամիջոցային գործողությունների կենտրոնի ստեղծման աշխատանքի ընթացքը

ОБЩЕСТВО

 Երևանում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 17-րդ նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նիստը նախագահÕ �լ են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:

Նիստին մասնակցել են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ՆԳ նախարարությունների, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր թմրամիջոցների վերահսկողության պետական ծառայության, Տաջիկստանի Հանրապետության Նախագահին առընթեր թմրամիջոցների վերահսկողության գործակալության, Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները:

Նիստի բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և, կարևորելով համագործակցության նշանակությունը թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գործում, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ առանձնակի ընդգծել թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի դերը, որը հսկայական նշանակություն ունի հակաթմրամիջոցային պայքարի համաձայնեցված ռազմավարության և համատեղ միջոցների մշա կման ու իրականացման գործում:

Հաշվի առնելով կուտակված փորձը՝ անհրաժեշտ է շարունակել թմրարտադրության հակազդմանը, թմրամիջոցների տեղաշարժի ուղիների հայտնաբերմանն ու կասեցմանը ուղղված համատեղ հակաթմրամիջոցային միջոցառումների իրականացման պրակտիկան: ՀԱՊԿ  անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի ջանքերով ձևավորվել է բազմակողմ հիմքի վրա միջազգային համագործակցության մեխանիզմ,  ձեռք է բերվել փոխըմբռնում պետությունների իրավասու մարմիննÕ �րի և դրանց շահագրգիռ գերատեսչությունների միջև:

Համոզված եմ, որ այսօրվա նիստը զգալի ներդրում կունենա թմրահանցավորության դեմ պայքարի ընդհանուր գործում, ինչպես և նոր լիցք կհաղորդի ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավապահ մարմինների համագործակցությանը»:

Այնուհետև ելույթ է ունեցել ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:

Նիստի օրակարգում ներառված են եղել թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման և համակարգող խորհրդի գործառութային ոլորտի մի շարք խնդիրներ: Մասնավորապես, ներկայացվել է 2015թ. երկրորդ կիսամյակում թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման համակարգող խորհրդի գործունեության հաշվետվությունը, քննարկվել են ՀԱՊԿ անդամ-պետությունների հակաթմրամիջոցային գերատեսչությունների իրավասու մարմինների ղեկավարների հաշվետվությունները նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքի մասին՝ ԱֆղանստանÕ « տարածքից եկող համաշխարհային թմրասպառնալիքի դեմ պայքարում փոխգործակցության միասնական դիրքորոշում մշակելու վերաբերյալ առաջարկներով, առաջարկներ են արվել Համակարգող խորհրդի գիտախորհրդատվական աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ, Համակարգող խորհրդի նախագահի նախագահի զեկուցման նյութերի և առաջարկների հիման վրա դիտարկվել է ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների միասնական դիրքորոշման ձևավորման հարցը՝ 2016 թվականին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ թմրամիջոցների համաշխարհային հիմնախնդրին նվիրված հատուկ նստաշրջանում ներկայացնելոÖ ‚ համար, ներկայացվել են Համակարգող խորհրդի 2016-2017թթ. հիմնական միջոցառումների պլանի նախագիծն ու ՀԱՊԿ հակաթմրամիջոցային գործողությունների կենտրոնի ստեղծման աշխատանքի ընթացքը:

Օրակարգային հարցերի վերաբերյալ պատասխանատուների զեկույցներից և առարկայական ու շահագրգիռ քննարկումից հետո ստորագրվել են ամփոփիչ փաստաթղթերը, ինչին հաջորդել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գործում լավագույն արդյունքներ արձանագրած իրավապահների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում սպառիչ պատասխաններ են տվել բոլոր հարցերին:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества