Բրիտանական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի մի շարք ոլորտներում ներդրումներով. դեսպան
ЭКОНОМИКАԲրիտանական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի մի շարք ոլորտներում ներդրումներով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։
Դեսպանը նշել է, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ քննարկել է բրիտանական բիզնես հանրության նոր նախաձեռնությունները։
«Հայաստանում որոշ ոլորտներ կան, որոնցով բրիտանական բիզնեսը հետաքրքրված է, մասնավորապես՝ արդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտները»,-ընդգծեց Ջուդիթ Ֆարնուորթը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Կառավարության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում դեսպանը հայտնել է, որ արդեն հաստատվել է Հայաստանում դատա-իրավական համակարգի բարեփոխումներին ուղղված օգնության մեծացման ծրագիրը։ Ջուդիթ Ֆարնուորթը հույս է հայտնել, որ մարտին 17 հայկական եւ 100 բրիտանական IT ընկերությունների միջեւ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում բիզնես պայմանագրեր կստորագրվեն եւ հավելել, որ այդ ուղղությամբ արդեն կոնկրետ քայլեր են արվում։