Ծիածանի բոլոր գույներով ներկված հնդկական տաճարն ապշեցնում է իր գեղեցկությամբ (լուսանկարներ)
ЛАЙФTert.am-ը գրում է.
Հնդկաստանի հարավային Թամիլնադ նահանգում է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ ու գույնզգույն տաճարներից մեկը` Մինաքշի տաճարը, որի բազմաթիվ աշտարակները ներկված են ծիածանի ամենատարբեր երանգներով։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, բացառիկ կառույցն «իսկական տոն է աչքերի համար»։ Ընդհանուր առմամբ, տաճարն ունի 14 աշտարակ, որոնց բարձրությունը 50 մ է: Դրանցից յուրաքանչյուրը զարդարված է գունավոր արձաններով, որոնց ընդհանուր թիվը գերազանցում է 33.000-ը։
Պարբերականը նշում է, որ օրիգինալ հինդուիստական տաճարն իր աչքի զարնող տեսքի շնորհիվ գրավում է մեծ թվով ուխտագնացների և զբոսաշրջիկների: Հայտնի է, որ օրական տաճար է այցելում 15.000-25.000 մարդ։












1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



