Ֆրանսիացի լրագրողը մահացել է Մոսուլում վիրավորվելուց հետո
ОБЩЕСТВОՖրանսիացի լրագրող Վերոնիկ Ռոբերը մահացել է Մոսուլ քաղաքում պայթյունի հետեւանքով ստացած վնացվածքների արդյունքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Ռոբերը մահացել է Փարիզում գտնվող զինվորական հոսպիտալում, որտեղ նա տեղափոխվել էր Բաղդադում արված վիրահատությունից հետո: Լրագրողն աշխատում էր France Televisions-ում:
Պայթյունը, որի արդյունքում մահացել են նաեւ Ռոբերի գործընկեր Ստեֆան Վիլնեւն ու քուրդ լրագրող Բախտիար Ադդադը, որոտացել է հունիսի 19-ին Մոսուլում: Պայթյունի հետևանքով վիրավորվել էր նաեւ ֆրանսիացի լրագրող Սամուել Ֆորեն:
Ռոբերը լուսաբանում էր զինվորական հակամարտությունները Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Իրաքում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



