Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել
СПОРТՊորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի խաղարկության 3-րդ տուրի՝ Նոր Զելանդիայի ընտրանու հետ խաղում գոլ խփելով յուրօրինակ ցուցանիշ է գրանցել:
Վերջինս հեղինակել է իր 75-րդ գոլը Պորտուգալիայի ընտրանու կազմում և ընդգրկվել Եվրոպական հավաքականների պատմության լավագույն ռմբարկուների ցանկում:
Ֆուտբոլիստն այդ ցուցանիշով կիսում է երկրորդ տեղը Հունգարիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Շանդոր Կոչիշի հետ: Եվրոպական հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն Ֆերենց Պուշկաշն է, ով իր ակտիվում գրանցել էր 84 գոլ:
Բացի այդ, պորտուգալացին ճանաչվել է Նոր Զելանդիա-Պորտուգալիա խաղի լավագույն ֆուտբոլիստ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



