Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից
СПОРТԻտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է հրաժարվել իր գործակալ Մինո Ռայոլայի ծառայություններից,- գրում է «Mediaset Premium»-ը:
Ավելի վաղ ֆուտբոլիստը մերժել էր «ռոսոներիների» կողմից առաջարկված 5-ամյա պայմանագիրը:
Հաղորդվում է, որ դարպասապահի ընտանիքի և գործակալի միջև տարաձայնություններ կան:
Ակումբի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան հանդիպել է երիտասարդ դարպասապահի ծնողներին և քննարկել ստեղծված իրավիճակը: Դոնարումայի ընտանիքը կողմ է, որ դարպասապահը շարունակի ելույթները «Միլանում»:
Ռայոլան դեմ է այդ տարբերակին և ցանկանում է իր հաճախորդի տրանսֆերային իրավունքները վաճառել Մադրիդի «Ռեալին»: Ամենայն հավանականությամբ, Դոնարուման կհրաժարվի Ռայոլայի ծառայություններից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



