Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կատակել է գերմանացի լրագրողուհու հետ Մեքսիկայի հետ խաղից հետո
СПОРТՌուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը կատակել է գերմանացի լրագրողուհու հետ «ARD» հեռուստաալիքի եթերում` Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի` Մեքսիկայի հետ անցկացրած խաղից հետո:
Հիշեցնենք ` Ռուսաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտություն կրեց և լքեց մրցաշարը:
Լրագրողուհին մարզչին հարց է ուղղել այն մասին, թե արդյոք վերջինս ճնշում չի՞ զգում կապված թիմի անհաջող ելույթների հետ, ինչին ի պատասխան Չերչեսովն ասել է.
«Դուք զարկերակայի՞ն ճնշման մասին եք խոսում: Երբ աղջիկը կանգնած է այսպիսի տղամարդկանց կողքին, ճնշումը կարող է բարձրանալ»:
Նշենք` հարցազրույցի ընթացքում Չերչեսովի կողքին կանգնած է եղել Մոսկվայի «Դինամոյի» և Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Քևին Կուրանյին:

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



