Ռեալը հրաժարվել է Իբրահիմովիչի հետ պայմանագիր կնքելու մտքից
СПОРТՄադրիդի «Ռեալը» հրաժարվել է պայմանագիր կնքել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ,- տեղեկացնում է «Don Balon»-ը:
Ըստ աղբյուրի՝ շվեդ հարձակվողի գործակալ Մինո Ռայոլան «սերուցքայինների» ղեկավարությանն առաջարկել է իր հաճախորդի հետ կնքել կարճաժամկետ պայմանագիր, սակայն արդյունքում մադրիդյան ակումբի ղեկավարությունը հրաժարվել է հարձակվողին ձեռք բերելու մտքից:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը՝ ապաքինվելով ծնկի ծանր վնասվածքից, ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան ակումբները, սակայն անձամբ Զլատանը կողմ է կարիերան Եվրոպայում շարունակելուն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



