Գարեթ Բեյլ. Ցանկանում եմ հաղթել մեծագույն ակումբի և լավագույն երկրպագուների համար
СПОРТԿիսապաշտպան Գարեթ Բեյլի ապագան «Ռեալում» վերջին շրջանում մշուշոտ էր, վերջինիս կապում էին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:
Սակայն ֆուտբոլիստը վստահեցրել է, որ ցանկանում է ելույթները շարունակել «արքայական ակումբում»:
«Հիմա ինձ ավելի լավ եմ զգում, քան երբևէ: Անհամբերությամբ սպասում եմ գալիք մրցաշրջանի մեկնարկին:
Գավաթների քաղց ունեմ: Ցանկանում եմ հաղթել մեծագույն ակումբի և լավագույն երկրպագուների համար»,- Բեյլի խոսքն է մեջբերում «The Sport Review»-ը:
Հիշեցնենք, որ Բեյլն ավարտված մրցաշրջանում 27 հանդիպման, դարձել 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



