Պոգբա. Կհասկանամ, եթե Գրիզմանը որոշի տեղափոխվել Մանչեսթեր Սիթի
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ կհասկանա, եթե Ֆրանսիայի հավաքականի և «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն ապագայում որոշի տեղափոխվել «կարմիր սատանաների» սկզբունքային մրցակցի` «Մանչեսթեր Սիթիի» կազմ:
Պոգբային և Գրիզմանին վաղուց կապում են ընկերական ջերմ հարաբերությունները.
«Գրիզմանին ես միայն երջանկություն եմ մաղթում: Եթե նա մնա «Աթլետիկոյում» կամ որոշի տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», ես դա կհասկանամ: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- Պոգբայի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Հիշեցնենք` վերջերս ֆրանսիացի ֆուտբոլիստը երկարաձգել է «Աթլետիկոյի» հետ պայմանագիրը մինչև 2022 թվականը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



