Ողբերգական դեպք Ապարանում. բնակարանում հայտնաբերել են սանհանգույցի խողովակից կախված 29-ամյա բնակչուհու դին
ОБЩЕСТВОԱրագածոտնի մարզում, նախօրեին՝ հունիսի 24-ին, ժամը 11:10-ի սահմաններում Ապարան շտապօգնության կայանից ոստիկանության Ապարանի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են երիտասարդ աղջկա կախված դի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների ՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 10:30-ի սահմաններում նույն հասցեի բնակիչ 29-ամյա Մերի Մ.-ն տան սանհանգույցի երկաթյա խողովակից գոտիով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Աղբյուրի տեղեկություններով՝ Մերի Մ.-ն ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա. ամուսինը այդ պահին տանը չի եղել եւ նրան այդ վիճակում հայտնաբերել է հարեւանուհին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



