Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հանգել եմ այն սահմանին, որից այն կողմ բանասիրությունն ու պատմությունը միանում են իրար». Արծրունի Սահակյան

ИНТЕРВЬЮ

«Քրիստոնեության պետականացումը Մեծ Հայքում և Ագաթանգեղոսի խնդիրը» թեմայով զեկուցմամբ առաջին անգամ քրիստոնեության պետականացումը դիտարկվեց ժամանակի գիտությունների աշխարհաքաղաքական հարաբերությունների համատեքստում՝ եկեղեցական դարձվածաբանական ավանդույթից անկախ: Զեկույցը Մատենադարանի վիրտուալ դահլիճում ներկայացրեց պատմական և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանը: Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց հայտնի գիտնականի հետ:

- Պարոն Սահակյան, ինչպե՞ս ստացվեց, որ երկու գիտություններում էլ պաշտպանեցիք դոկտորական աստիճան:

- Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք, ով խորանում է պատմագիտության, բանասիրության մեջ, ի վերջո, հանգում է նրան, որ երկուսն էլ նույն ոլորտն են՝ հայագիտությունը: Երբ սկսում ես խորապես ուսումնասիրել հայագիտությունը, ինչ-որ փուլում վերանում են սահմանները՝ այն մշակութաբանությո՞ւն է, բանասիրությո՞ւն, թե պատմություն: Հայագիտությունում ո՞վ կասի Մանուկ Աբեղյանը, Մառը, Մալխասյանը բանասերնե՞ր են, պատմաբաննե՞ր, թե ազգագրագետներ: Նրանք և՛ այս են, և՛ այն: Իրական հայագիտության բնույթն է այսպիսին:

- Այսինքն՝ դուք ընտրեցիք գիտության երկու ճյուղերն էլ, քանի որ, ըստ էության, դրանց միջև տարբերություն չկա՞ր:

- Ըստ էության՝ համալսարանական կրթությամբ ես ընտրել եմ բանասիրությունը, բայց խորանալով դրա մեջ, հանգել եմ այն սահմանին, որից այն կողմ բանասիրությունն ու պատմությունը միանում են իրար:

- Թեկուզ մի փոքր նախապատվություն չունե՞ք դրանց միջև:

- Այլևս չկա նախապատվություն, որովհետև սա իմ ուսումնասիրության մեթոդն է արդեն:

- Այնուամենայնիվ, դժվարություններն ավելի շատ ո՞ր ոլորտում են հանդիպում:

- Կախված է խնդրից. դժվարությունները ոչ թե ոլորտային են, այլ կախված են այն հարցից, թե ինչ խնդիր ես ուզում լուծել:

- Ներկայումս երկու բնագավառներից ո՞ր թեմաներն են Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակներում:

- Թեմաները, որոնք կթվարկեմ, վերաբերում են երկու բնագավառներին էլ: Դրանք են հայ եկեղեցու պատմությունը, հայ մշակույթի պատմությունը, հայ ժողովրդական քրիստոնեությունը (ոչ թե պաշտոնական քրիստոնեությունը), Մովսես Խորենացու բնագրի պատմության հիման վրա՝ նրա խմբագրական շերտերի դասակարգումը:

- Խոսեցիք Խորենացուց, նրա «Հայոց պատմության» որոշ դրվագների վերաբերյալ ձեր ուրույն գնահատականն ունեք: Եթե կարելի է, խոսենք նաև այս մասին:

-Աշխարհի գիտնականները Խորենացու հարցում, կարելի է ասել՝ երկփեղկված են: Կան Խորենացուն մերժողներ և նրան պաշտողներ: Ոմանք ասում են, որ ուշ ժամանակ ապրած հեղինակի աշխատությունը վերագրվել է 5-րդ դարին, ոմանք էլ ասում են, որ նա հարազատ է մնացել իր դարին և ապրել է հենց 5-րդ դարում: Կողմնորոշվելու համար ես հիմնավորապես զբաղվեցի այս խնդրով և ոչ ավանդական տեսակետներով ցույց տվեցի, որ նա իսկապես ապրել է 5-րդ դարում և Սահակ Բագրատունու պատվերով գրել է«Հայոց պատմությունը», բայց հետագայում այն խմբագրել են, ենթարկել միջամտությունների, ինչն էլ շփոթեցրել է գիտնականներին:

- Այժմ ի՞նչ աշխատության ուղղությամբ եք աշխատում և ե՞րբ եք պատրաստվու՞մ լույս ընծայել:

- Հիմա հրապարակում եմ մի աշխատություն, որը կոչվում է «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ», դրանում զետեղված են երկու մենագրություն՝ մեկը նվիրված է միջնադարյան հեքիաթին, մյուսը՝ խաչքարի և ժողովրդական մշակույթի առնչություններին: Այս գրքով հիմք է դրվելու ժողովրդական միջնադարյան մշակույթին նվիրված մատենաշարին: Գիրքը կհրատարակվի առաջիկա մեկ ամսում:

- Իսկ ի՞նչ խնդիրներ կան, որոնք հուզում են Ձեզ, և նախատեսում եք աշխատել այդ ուղղությամբ ապագայում:

- Այնպիսի խնդիրներ կան, որոնց լուծման շուրջ ձևավորվել է ողջ հայ բանասիրությունը: Այդպիսին է Ագաթանգեղոսի խնդիրը: Աղբյուրի գնահատումը ճշտելուց հետո պետք է նորովի փնտրել ու գտնել քրիստոնեության պետականացման պատճառները, դրա միջազգային դերն ու արձագանքը: Խնդիր են նաև Գրիգոր Լուսավորչի պաշտամունքի, սրբացման վերաբերյալ մի քանի հարցեր:

 

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%