Ամուսնության 11 տարի. Նիկոլ Քիդմանի եւ Քիթ Ուրբանի ռոմանտիկ սելֆին
ЛАЙФՆիկոլ Քիդմանի համար հունիսն առանձնահատուկ նշանակություն ունեցող ամիս է: Վեց օր առաջ ավստրալացի դերասանուհին 50 տարեկան դարձավ, իսկ երեկ նա նշում էր երաժիշտ Քիթ Ուրբանի հետ ամուսնության 11-ամյակը:

Քիթն իրեն ու կնոջը շնորհավորել է՝Instagram-ում ռոմանտիկ սելֆի հրապարակելով:
«Շնորհավոր, փոքրիկս: 11 տարի է՝ ամուսնացած ենք, իսկ դու դեռ իմ սիրելի աղջիկն ես»,- գրել է Քիթը:

Նիկոլն ու Քիթը հանդիպել են 2005 թվականին, իսկ 2007-ին ամուսնացել:
Զույգը երկու դուստր ունի՝ 8-ամյա Սանդեյ Ռոուզը, եւ 6-ամյա Ֆեյթ Մարգարթեը (վերջինին, ի դեպ, աստղերի համար լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը):

1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



