Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ԱԻՆ-ում տեղյակ չե՞ն, թե Երեւանում շահագործվող վերելակներից քանիսի շահագործման ժամկետն է լրացել

ОБЩЕСТВО

Երեւանի բարձրահարկ շենքերում գործող 4531 վերելակերից, որոնց 90 տոկոսից ավելին տեղադրվել է դեռ խորհրդային տարիներին, միայն 37-ն են հիմնովին փոխարինված, իսկ մնացածի շահագործման ժամկետը (25 տարի) վաղուց անցած է: Դա է, թերեւս, պատճառը, որ ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինելու վերելակների շահագործման հետ կապված վթարների, որոնք երբեմն ողբերգական ավարտ են ունենում:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ այսօր իրենց կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված է Երեւանի բազմաբնակարանային շենքերում տեղադրված թվով 4702 վերելակ, որից շահագործվում է 4531-ը, իսկ նրանց տեխնիկական անձնագրերում նշվում է, որ շահագործման ժամկետը 25 տարի է: Երեւանի քաղաքապետարանի  աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից էլ տեղեկացրին, որ Երեւան քաղաքի բարձրահարկ շենքերում վերջին տարիների ընթացքում նորով փոխարինվել է ընդամենը 37 վերելակ:

NEWS.am-ի դիտարկմանը, որ ստացվում է, որ այսօր Երեւանի շենքերում շահագործվում են վերելակներ, որոնց պիտանելիության ժամկետն անցած է, ԱԻՆ-ից պատասխանեցին, որ իսկապես, վերելակների մեծ մասի դեպքում՝ շահագործման 25 տարին լրացել է, սակայն 25 տարի ասելով պետք է հասկանալ ոչ թե այն, որ դրանից հետո վերելակն այլեւս պիտանի չէ շահագործման, այլ այն, որ հիմնական անվտանգության հանգույցներն արտադրող գործարանի կողմից ստուգվել են, եւ դրանց շահագործման նորմատիվ ժամկետ է սահմանվել 25 տարին։

ԱԻՆ-ում չկարողացան պատասխանել հարցին, թե շահագործվող վերելակներից քանիսն են 25-ից ավելի տարիքի: ԱԻՆ-ում կարծում են, որ վերելակների շահագործման համար ժամկետային սահմանումը չի տրվում վերելակների արտադրական տարիքից, քանի որ 1990-ականների համատարած հոսանքազրկումներով պայմանավորված շատ վերելակներ երկար տարիներ չեն աշխատել. «Նշված 25-30 տարին վերելակի անընդհատ շահագործման համար է  հաշվարկված։ Քանի որ հիմա ռեալ չենք կարող ասել, թե որոնք են տոտալ աշխատել 90 ականներին, որոնք են 7-15 տարով կանգնել, որպեսզի չլինի խառնաշփոթ, մենք չենք ելնում վերելակի արտադրման տարիքից։ Մենք ելնում ենք դրանց վիճակից, թե էս պահին ինչ վիճակում է ու դրանով է եզրակացությունը կայացվում»։

Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Երեւանում բազմաբնակարան շենքերի մեծ մասը կառուցվել է 1970-1980-ականներին, հետեւաբար անգամ, եթե 1990-ականներին վերելակները չեն շահագործվել միեւնույնն է՝ այսօր, դրանց շահագործման ժամկետը գործնականում անցած է։

NEWS.am-ի թղթակիցն այցելեց նաեւ Երեւանի տասնյակից ավելի բազմաբնակարան շենքեր, որտեղ կան վերելակներ: Պարզվեց, որ դրանցից ոչ մեկը ԽՍՀՄ փլուզումից հետո չի փոխվել: Բնակիչների խոսքով վերելակները երբեք չեն փոխարինվել նորերով, միայն երբեմն-երբեմն կոսմետիկ վերանորոգումներ են կատարվել կամ շարքից դուրս եկած տեխնիկական մի մասը փոխարինվել է նորով՝ ինչը, սակայն ոչ միշտ է արդյունավետ եղել։ «Մեր շենքը 1970-ականների կառույց է։ Մեկ-երկու անգամ մանր-մունր բաներ են փոխել, բայց ընդհանուր առմամբ հիմնական ոչինչ չի արվել։ Մեկ տեսնում ես հանգիստ աշխատում է, մեկ էլ էնպիսի ձայներ է հանում, որ մարդ վախենում է»- գանգատվեց բնակիչներից մեկը։

Երեւանի վերելակային տնտեսության շահագործման մասով, Երեւանի  քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ին հայտնեց, որ Երեւանում բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսությունը, որպես բաժնային սեփականություն, համատիրությունների տիրույթում է գտնվում, սակայն քաղաքապետարանը պարբերաբար իր աջակցությունն է ցուցաբերում. «Երեւանի քաղաքապետարանի կողմից յուրաքանչյուր տարի, որպես բարի կամքի դրսեւորում, հատկացվում են համայնքային բյուջեից միջոցներ, դրանց պահպանման ծախսերը հոգալու հետ կապված», ասաց Գեւորգյանը։

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»