Ապարանում 28-ամյա աղջիկն ինքնասպան է եղել ննջասենյակում
ОБЩЕСТВОTert.am-ի տեղեկություններով Ապարանում երիտասարդ կինն ինքնասպանություն է գործել իր ննջասենյակում կախվելու միջոցով։
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, ասելով, որ նման ահազանգ ոստիկանությունը ստացել է:
«Ապարան» շտապօգնության կայանից, ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Բաղրամյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ աղջկա՝ կախված վիճակում»:
ՀՀ քննչական կոմիտեից էլ Tert.am-ին հայտնեցին, որ նման դեպք գրանցվել է.«Ահազանգ ունենք, հայտնաբերվածը 1989-ին ծնված քաղաքացի է»:
Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



