Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Էսկալացիա Սիրիա–Իսրայել սահմանին

МЕЖДУНАРОДНОЕ
Սիրիայի քաղաքացիական պատերազմի բռնկման առաջին իսկ օրվանից Իսրայելը, առիթից օգտվելով, մշտապես ռմբակոծել է այդ երկիրը՝ հարվածները պայմանավորելով հակաահաբեկչական պայքարի ծավալմամբ: Կրեմլի հետ ինտենսիվ շփումներից հետո, սակայն, դրանք վերջին շրջանում զգալիորեն քչացել էին: Համեմատության համար նշենք, որ եթե, օրինակ, 2016–ի հունվար–օգոստոս ամիսներին Սիրիայի կառավարական ուժերին ՑԱԽԱԼ–ը հասցրել էր մոտ 21 հարված, 2017–ին այդ թիվը չի գերազանցել մեկ տասնյակը: Չնայած՝ փաստվող տեղեկություններին, որ Իսրայելը հաճախ է իր սահմանի մոտ պաշտպանության տակ առնում ջիհադիստներին և նույնիսկ անվճար բուժօգնություն տրամադրում նրանց: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ տարածաշրջան այցելությունից և Հերցլի համաժողովից հետո, սակայն, սիրիական սահմանի մոտ լարումն զգալիորեն ավելացավ, իսկ հանգստյան օրերին հասավ բարձրակետին: Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ ՑԱԽԱԼ–ի կործանիչները թիրախավորել են Գոլանի բարձունքներն ու Ղանիթարա նահանգի՝ սիրիական բանակի ռազմական օբյեկտները: Ընդ որում՝ հարվածը ուղղվել է ոչ թե Իսրայելից, այլ անմիջապես Սիրիայի տարածքից, և, ՑԱԽԱԼ–ի ներկայացմամբ, իբր՝ Սիրիայի տարածքից արձակված արկերի պատճառով:
 
Դեռ մի կողմ թողնենք փաստը, որ Գոլանի բարձունքները նույնպես Սիրիայի՝ ՄԱԿ–ում ճանաչված տարածքն է, և Իսրայելը փաստացի օկուպացրել է այն՝ այժմ էլ կրկնակի խախտելով այդ երկրի սուվերենությունը: Խնդիր է և այն, որ ՑԱԽԱԼ–ի տևական լռության պայմաններում իսրայելական մամուլը նենգափոխեց իրականությունը՝ գրելով, թե իրենք հարվածել են ոչ թե կառավարական ուժերին, այլ Ջեբհաթ Ֆաթհ աշ–Շամ ահաբեկչական ճակատի գրոհայիններին: Որքան էլ զարմանալի հնչի, վարկածը «Ռիա նովոստիում» նաև ՌԴ Պնախարարության անանուն աղբյուրը հաստատեց (իբր՝ սա առաջին անգամը չէ, որ ահաբեկիչները սադրելով կրակում են, իսկ Իսրայելն էլ պատասխանում է նրանց՝ այդկերպ հենց ահաբեկիչներին պատժելով...): Մինչդեռ այլ աղբյուրներ, այդ թվում՝ արաբական աշխարհի հակասիրիական մեդիայից, բոլորովին ուրիշ պատկեր էին վեր հանում, ըստ որի հարվածը հասցվել է այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարական ուժերի և ջիհադիստների բախումը վերոնշյալ տարածքներում սպառնացել է տխուր ավարտ ունենալ վերջիններիս համար:
 
Ստացվում է ՑԱԽԱԼ–ն օգնության է հասել ահաբեկիչներին: Հակառակ պարագայում ինչպե՞ս բացատրել սիրիական բանակի տանկերի և զինվորների կորուստները: Ի՞նչ է, նրանք Անն–Նուսրայի ճամբարներո՞ւմ էին տաքուկ–տաքուկ տեղավորված: Կամ, եթե նույնիսկ ընդունենք, որ առաջին հարվածը սխալմամբ էր ուղղված սիրիական բանակին, ի՞նչ ասել կեսօրից հետո՝ 18:30–ին Ալ–Կունեյտրայում հասցված հարվածների մասին, որոնց զոհը դարձավ նաև բանակի ավտոշարասյունը: Փաստ, որը ոչ մի կերպ չէր կարելի թաքցնել, և ինչի առիթով իսրայելա–ռուսական մամուլի առանձին ներկայացուցիչներ բավական ծիծաղելի վիճակի մեջ հայտնվեցին այն բանից հետո, երբ ՑԱԽԱԼ–ի մամլո ծառայությունը պաշտոնապես հաստատեց, որ Գոլանում թիրախավորել է Սիրիայի պաշտոնական բանակի հրետանային դիրքերն ու տանկերը, որոնք, իբր, վտանգ են ներկայացրել Իսրայելի համար, իսկ Ալ–Կունեյտրայում, հրետանային դիրքերից բացի, թիրախավորվել է զենք ու զինամթերք տեղափոխող բեռնատար:
 
Ի դեպ, կառավարության նիստի ընթացքում, պատահածին անդրադարձել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ հայտարարելով, թե Իսրայելը չի հանդուրժի նույնիսկ պատահական կրակոց և ուժգնորեն կարձագանքի թշնամիներին: Այնպես որ, իրավիճակը պարզ է. Սիրիան հայտնվել է միաժամանակ զինյալ ընդդիմության գրոհայինների, ջիհադիստների, թշնամաբար տրամադրված արաբական երկրների, Թուրքիայի, Իսրայելի կոալիցիայի թիրախում, և երկիրը մասնատելու հարցում լուրջ համաձայնություն կա կողմերի միջև: Ընդունված է ասել, թե Ռուսաստանը, Իրանի հետ միասին, հակազդում է սրան: Բայց հետաքրքիր մի պահի մեջտեղ է գալիս «լակմուսի թուղթ» Իսրայելը, և դեռ պիտի պարզվի՝ որքանո՞վ է, իբր, միջադեպերից խուսափելու նպատակով՝ Իսրայելի հետ իր հարվածները մշտապես համաձայնեցնող Կրեմլն անկեղծ իր նպատակներում:
 
 
Գոհար Սիմոնյան
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян