Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանից արտագաղթածների սեփական հողերը հարկադիր կվաճառվեն. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած ԱԺ 6–րդ գումարման խորհրդարանի մեկնարկի ելույթում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով արտագաղթի խնդրին, հայտարարեց, որ «առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի... արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծումը», կառավարությունը որոշել է հեշտացնել Հայաստանից արտագաղթածներից սեփական հողերը վերցնելու գործընթացը: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից:

Այսպես՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված հայերը կզրկվեն իրենց սեփական գյուղատնտեսական հողերից, եթե դրանք չվաճառեն 1 տարվա ընթացքում: Հակառակ դեպքում հողերի հարկադիր աճուրդի հարցով, օրինագծի ընդունման դեպքում, կզբաղվեն համայնքապետերը:

Այլ հարց է, այս փոփոխությունը ինչպե՞ս է հասնելու, ասենք, Ռուսաստանի Չուկոտկայի գյուղերից մեկն արտագաղթած հայ ընտանիքին և ինչպե՞ս են նրանք տեղեկանալու, որ կորցնում են իրենց սեփականությունը: Իսկ եթե հաշվի առնենք, թե քանի հայ է վերջին տարիներին հատկապես մարզերից հեռացել Հայաստանից ու հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ապա կարելի է պատկերացնել, թե հողային ինչ քանակի աճուրդներ կարող են լինել առաջիկայում:

Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանի հետ:

– Տիկին Անտոնյան, Ձեր նախարարության առաջարկած փոփոխությունը, փաստորեն գալիս է հեշտացնելո՞ւ Հայաստանից արտագաղթացներից հողեր վերցնելու գործընթացը:

– Չէ, չի գալիս հեշտացնելու, ընթացակարգ է սահմանում ընդամենը, որի պայմաններում գյուղատնտեսական հողերի սեփականատերերին, որոնք ՀՀ քաղաքացի չեն, հնարավորություն է տրվում 1 տարվա ընթացքում այդ հողերն օտարել ցանկացած ձևով՝ պարտադիր չի՝ վաճառքով: Եթե ոչ, ապա համայնքի ղեկավարին լիազորություն է տրվում դիմել դատարան հողը՝ հարկադիր կարգով օտարելու համար: Դա պրակտիկայում առաջացած խնդիր է և որոշվել է, որ դրա լուծումը պետք է տրվի:

– Իսկ աշխարհի տարբեր ծայրեր գնացած հայերը ինչպե՞ս պետք է տեղեկանան այս փոփոխության մասին, որ չզրկվեն իրենց հողերից: Մարդու իրավունքը էստեղ չի՞ խախտվի, եթե չտեղեկանան:

– Սա ընդամենը նախագիծ է, որը կարող է փոփոխության ենթարկվել, բայց բոլոր անձանց համար օրենքները հրապարակվում են և ոչ մեկի մոտ օրենքի չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում: Հո ամեն քաղաքացու չենք ծանուցում, որ քո մասին էսինչ օրենքն ընդունվել է: Մարդն ուղղակի տեղեկանում է, որովհետև էդ օրենքը հրապարակվել է:

– Իսկ պարտադիր չէ՞, որ Հայաստանից հեռացածները օրենքով տեղեկանան մինչ աճուրդը:

– Չէ, օրենքն ինքը նորմատիվ ակտ է: Տեղեկացվում են անձինք այնքանով, որքանով նորմատիվ ակտը հրապարակվում է: Մամուլի հրապարակումները, կարծում եմ, բավարար են, որ մարդիկ տեղեկանան: Հատկապես, որ էստեղ հաստատ բարեկամներ կունենան, որոնք իրենց տեղյակ կպահեն:

– Իսկ եթե Հայաստանում բարեկամ չունե՞ն:

– Դե դա արդեն ռիսկային է: Ուրմեն հողը կօտարվի, իրենք փոխհատուցում կստանան: Երբ որ համայնքն օտարի աճուրդով այդ հողերը, գումարը տրվելու է սեփականատիրոջը: Հողը փոխհատուցմամբ է օտարվելու շուկայական գնով: Անձին անպայման գումար տալու են:

– Եթե հիշում եք՝ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանի իր ելույթում ասաց, որ առաջիկա տարիներին պետք է անպայման պայմաններ ստեղծվեն, որ արտագաղթացները վերադառնան: Կարծում եք այս փոփոխությունը հակառակ չէ՞ այդ հայտարարությանը:

– Չէ, չեմ կարծում: Հակառակ ուղղությամբ նայեք. պետությունը ՀՀ քաղաքացիներին և հատուկ կացության կարգավիճակ ունեցողներին հնարավորություն է տալիս, որ ձեռք բերեն սեփականության իրավունքով գույք և ազատորեն տիրապետեն: Պետությունն ամեն ինչ անում է իր քաղաքացու համար, ուստի բոլոր պայմանները ստեղծված են, որ այդ անձինք քաղաքացիությունից չհրաժարվեն կամ հատուկ կացության կարգավիճակը չկորցնեն: Բոլորովին միտում չկա: Սահմանադրությամբ նախատեսված է՝ ովքեր կարող են սեփականատեր լինել:

– Սակայն փաստորեն արտագաղթածներն այսպիսով ամբողջությամբ կկտրվեն Հայաստանից, եթե հողն էլ կորցնեն:

– Չեմ կարծում: Հողերը կամ իրենք կարող են օտարել, կամ փոխհատուցում կտրվի: Ավելի լավ է չէ՞, որ այդ հողերը խնամվեն, քան լինեն էնպիսի հողեր, որոնք տարիներով չմշակվեն:

 

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»