Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ ՀՀԿ–ում էլ են հասկանում, որ եթե Կարեն Կարապետյանը չլիներ այդքան ձայն չէին կարողանա հավաքել. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՎՍԴՀ կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, թեև ԱԺ 6–րդ գումարման պատգամավոր չի ընտրվել և հետևաբար բավականին ազատ ժամանակ ունի, սակայն ոչ թե երկրում թավշյա հեղափոխությանը նախապատրաստվելով կամ կազմակերպելով է զբաղված, այլ աշխարհի ամենահաճելի ու օգտակար գործով՝ թոռնիկին մեծացնելով:

«Չնայած թոռնիկիս պահող ունենք, բայց ես շատ ակտիվորեն ներգրավված եմ այդ գործում: Ու չնայած այս պահին դա իմ միակ զբաղմունքը չէ, սակայն զբաղմունքներիս մեջ ամենահաճելին է»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Սարգսյանը:

Դրանից բացի նա ակտիվորեն զբաղվում է քաղաքականությամբ, հետևում է ԱԺ–ի նիստերին, քննարկումներին և չի պատրաստվում քաղաքականությունից հեռանալ: Լ. Սարգսյանի կարծիքով՝ վարչապետի գնալ–մնալու մասին խոսակցությունները կշարունակվեն մինչև 18 թիվը, բայց մինչև ՀՀ նախագահի ժամկետի ավարտը այդ հարցի շուրջ որևէ հստակություն չի լինի:

«Բայց կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել նաև 18 թվականից հետո, եթե, իհարկե, կարողանա մինչ այդ որոշակի տեղաշարժ գրանցել մեր տնտեսության առաջընթացի հարցում: Եթե դա չհաջողվի, կարծում եմ, որ ինքը նույնպես չի ցանկանա մնալ վարչապետի պաշտոնում, բայց ցավալի կլինի, եթե այդպես լինի»,– ասաց Լ. Սարգսյանը:

Նրա համար ամենակարևորը երկրի առաջընթաց ու ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովելն է: Լ. Սարգսյանը համոզված է, որ միայն այդ դեպքում մարդիկ Հայաստանում ապագա կտեսնեն և ամենահիմնական մարտահրավերի՝ արտագաղթի տեմպերը հնարավոր կլինի որորշ չափով կանգնեցնել: Քաղաքական գործչի կարծիքով՝ երկրի խնդիրներն ախտորոշելուց բացի կարևոր է նաև բուժման ճանապարհները գտնելն ու դրանց մասին բարձրաձայնելը:

«Ինձ համար շատ ավելի կարևոր է, որ իշխանությունները հասկանան, թե ինչու է մեր տնտեսությունը հիվանդացել: Մինչև դա չհասկանան, բուժման մեթոդները գտնելը շատ դժվար կլինի: Այն ծրագիրը, որը կառավարությունը ներկայացրեց, իմ կարծիքով, դժվար թե շատ մեծ առաջընթաց ապահովի, բայց գոնե իրավիճակը կկայունացնի և մեկ–երկու տարի հետո հստակ զարգացում կապահովի, տնտեսական աճը հասցնելով մինչև 8–10%–ի »,– ասաց Լ. Սարգսյանը:

Մեկնաբանելով իշխանական դաշտում առկա պառակտումների մասին տեղեկությունները, նա նշեց, որ բոլոր ժամանակներում էլ իշխող քաղաքական կուսակցություններում մշտապես մրցակցություն և շահերի բախումներ եղել են ու կլինեն, բայց իշխանությունը պահելու ընդհանուր շահը թույլ չի տա, որ բախումները խորանան: Իսկ ներիշխանական տարաձայնությունները կհարթվեն մեկ նպատակի՝ իշխանությունը պահպանելու և դիրքերն ամրապնդելու համար:

Թե որքանով է գործող վարչապետին պաշտոնավարման ժամկետի մասին հարց ուղղելը կոռեկտ, քաղաքական գործիչը դժվարացավ պատասխանել, բայցև ընդգծեց, որ մեր երկրում այնքան արագ են իրադարձությունները զարգանում, որ նույնիսկ դժվար է իմանալ, թե մեկ ամիս հետո ում դիրքերն ինչ չափով կամրապնդվեն կամ կթուլանան:

«Եթե մեր երկրում ինչ–որ բան ընդհանրապես կարելի է նորմալ համարել, ապա ամեն ինչ նորմալ է և անկախ ամեն ինչից ունենք այն իշխանությունը, ինչ ունենք: Եվ փաստորեն ժողովուրդն իր քվեն տվեց Հանրապետական կուսակցությանը, իսկ թե ինչ ճանապարհով տվեց դա արդեն այլ խոսակցության առիթ է: Ես համակարծիք եմ այն մտքի հետ, որ եթե Կարեն Կարապետյանը չլիներ ՀՀԿ–ում, ապա այդ կուսակցությունն այդքան ձայն չէր կարողանա հավաքել: Եվ դա շատ լավ են հասկանում նաև իշխող կուսակցությունում, դրա համար էլ Կարեն Կարապետյանն էր կուսակցության հիմնական քարոզարշավը տանում: Իհարկե, այլ գործոններ էլ աշխատեցին և շատ–շատ ռեյտինգային թեկնածուներ կարողացան ընտրողների ձայները առնել: Բացի այդ, մեր ժողովուրդը կայունություն և անվտանգություն է սիրում, որը տեսնում են գործող նախագահի մեջ»,– ասաց Լ. Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ այս ամենով հանդերձ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բանական մարդ է, և ինքն էլ է հասկանում, որ ՀՀԿ–ի իշխանական դիրքերը պահելու համար պետք է կարողանա գոհացնել ժողովրդին: Իսկ գոհացնելու տարբերակը մեկն է՝ բարեփոխել երկրի սոցիալ–տնտեսական իրավիճակը և ստեղծել անվտանգություն և ստեղծագործ աշխատանքի հնարավորություն:

«ՀՀԿ–ն պարզապես դատապարտված է բարեփոխումների ճանապարհով գնալ: Հարկավոր է զինվել համբերությամբ և սպասել դրան»,– ասաց Լ. Սարգսյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира