Գեղարքունիքի մարզում սկսվել է սուբսիդավորված դիզվառելիքի բաշխումը գյուղացիական տնտեսություններին
ЭКОНОМИКАԳեղարքունիքի մարզի համայնքների տնտեսությունները պետության կողմից սուբսիդավորված դիզվառելիքը կարող են ձեռք բերել 280 դրամով՝ 1 լիտրի դիմաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, Գեղարքունիքի մարզի տնտեսություններին արդեն հատկացվել է 928,4 հազար լիտր սուբսիդավորված դիզվառելիք, որի բաշխումը սկսվել է:
«Բաշխումը կատարվում է ըստ համայնքների կողմից ներկայացված պահանջարկի եւ շահառուների ցուցակների: Գումարը մուծելուն պես մատակարար կազմակերպությունն անմիջապես տեղ է հասցնում դիզվառելիքը: Գյուղատնտեսական աշխատանքների այս եռուն շրջանում սուբսիդավորված դիզվառելիքի բաշխումը կարեւոր օգնություն է տնտեսությունների համար, մանավանդ որ շուտով սկսվելու են անասնակերի կուտակման աշխատանքները»,- ասաց գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը:
Խոսրով Խլղաթյան