Ինչպե՞ս հանգստացնել ատամնացավը
ЛАЙФԱտամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով սպասել ատամնաբույժի ընդունելությանը:
Ատամնացավը կարելի է հանգստացնել տնական մի շարք բաղադրատոմսերով: Past.am-ն առաջարկում է օգտագործել մեխակով և կոկոսի յուղով խառնուրդը:

Բաղադրություն.
• ½ թ/գ մեխակի փոշի,
• ½ թ/գ կոկոսի յուղ:
Մեխակի բաղադրության մեջ մտնող էվգենոլը հանգստացնում է ցավը: Կոկոսի յուղն ունի հակամիկրոբային և հակաբորբոքային հատկություններ:

Այս երկու բաղադրիչները խառնեք եւ բամբակի միջոցով այս խառնուրդը քսեք ցավող ատամին: Օրական մի քանի անգամ կատարեք այս միջոցառումը:
Եթե չեք կարող այցելել ատամնաբույժի, ապա այս բնական բաղադրամիջոցը կօգնի որոշ ժամանակով հանգստացնել ցավը, եթե ցավը կրկին վերադառնա, անմիջապես դիմեք բժշկի:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



