Թբիլիսիում ջրհեղեղից կենդանաբանական այգու ավելի քան 300 կենդանիներ են սատկել
МЕЖДУНАРОДНОЕԹբիլիսիի կենդանաբանական այգու ավելի քան 300 կենդանիներ են սատկել ջրհեղեղից: Նրանց մի մասը սատկել է հենց տեղում, ջրհեղեղի ժամանակ, մյուսներին, որոնք փախել են վանդակներից, սպանել են հատուկջոկատայինները: Այս մասին հայտարարել են կենդանաբանական այգու վարչակազմից:
«Կենդանաբանական այգում ավելի քան 600 կենդանի կար, որոնց կեսը ողջ է մնացել: Փախուստի դիմած գազանների մի մասին ոչնչացրել են, մյուս մասին տեղափոխել են անվտանգ վայր: Այս պահին մաքրման աշխատանքներ են իրականացվում:
Արդեն հայտնի է, որ մեր սիրելի սպիտակ առյուծին սատկած են գտել»,-լրագրողներին հայտնել են կենդանաբանական այգու աշխատակիցները:
Ավելի վաղ կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն հայտարարել է, որ որոշ փախած կենդանիների հատուկջոկատայինները սպանել են առանց հատուկ անհրաժեշտության:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



