Աթլետիկոյի նախագահ. Սաուլը չի պատրաստվում այլ ակումբ տեղափոխվել
СПОРТՄադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Սաուլ Նյիգեսի հնարավոր տեղափոխությունը կատալոնական «Բարսելոնա»:
«Սաուլը հրաշալի ֆուտբոլիստ է և նա «Աթլետիկոյի» հետ երկարաժամկետ պայմանագիր ունի: Ամբողջ ամառ պետք է հարցնեք Սաուլի ապագայի մասի՞ն. դա մեզ համար տանելի կլինի:
Չեմ կարծում, որ Նյիգեսը համաձայնության եկած լինի այլ ակումբի հետ: Նա «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ է և չի պատրաստվում լքել ակումբը»,- Սերեսոյի խոսքն է մեջբերում «AS»-ը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2017թ. երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանին Սաուլի հեթ-տրիկի շնորհիվ հաղթեց Իտալիայի հավաքականին 3:1 հաշվով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



