Սերժ Սարգսյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախապատրաստական փուլում է. ՀՀ դեսպան
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում: Ինչպես փոխանցում է The Armenian Weekly-ն, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Վերջինս «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ երկու կողմի դիվանագետներն աշխատում են հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:
«Մենք պետք է այդ հանդիպումը կազմակերպենք հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է խորհրդարանական հանրապետություն դառնալու անցումային փուլում: Նախ մենք հանդիպում կկազմակերպենք արտգործնախարարների մակարդակով, այնուհետև կկազմակերպենք նախագահների հանդիպումը», - ասել է դեսպան Հովհաննիսյանը:
Ինչպես նշվում է, արտգործնախարարների հանդիպման համար դեռևս ամսաթիվ չի մշակվել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



