Կարեն Կարապետյանը վճռական է տրամադրված կառավարության ծրագրի ամբողջական իրագործման հարցում
ПОЛИТИКАՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկած կառավարության նիստում հավաստիացրեց, որ գործադիրն Ազգային ժողովի կողմից հաստատված իր ծրագիրը կիրագործի ամբողջությամբ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին կառավարություն այցելելու համար: «Ցանկանում եմ հավաստիացնել, որ այն ծրագիրը, որը ձևավորել է մեր թիմը, իրագործվելու է: Մենք հասկանում ենք՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը, ակնկալում ենք և հասկանում, որ հեշտ չի լինելու, բայց վճռական ենք տրամադրված և մեր ծրագիրն իրագործելու ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:
«Եթե հեշտ լիներ, պարոն վարչապետ, մինչեւ հիմա իրականացրած կլինեինք, բոլորս դա գիտակցում ենք: Հաջողություն եմ մաղթում»,- իր հերթին նշեց ՀՀ Նախագահը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



