Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Օրվա աստղագուշակը

ЛАЙФ

Խոյ

Օրը հաջող ընթացք կունենա, եթե դուք կենտրոնանք միայն իրոք կարևոր բաների վրա: Ձեր խրոխտ «ոչ»-ը ասեք ձեր քմահաճություններին և հպանցիկ ցանկություններին, միացրեք պարտքի զգացումը ողջ ուժով և կհասնեք այնպիսի արդյունքների, որ ինքներդ էլ հաճելի կզարմանաք: Փողը ծախսեք միայն անհրաժեշտ բաների վրա, մի գնեք անպիտան իրեր, եթե անգամ դրանք գրոշներ արժեն: Բարենպաստ օր է ցանկացած տիպի պրոֆեսիոնալ հարց լուծելու համար, այդ թվում և` աշխատանքը փոխելու կամ նոր բիզնես-նախագծեր սկսելու հետ կապված: Անձնական հարաբերությունների առումով օրն այնքան էլ բարենպաստ չէ` ձեզ չի հաջողվում ճիշտ հասկանալ մտերիմներին:

Ցուլ Այսօր ձեր ինքնավստահությունը դուրս է գալիս խելամտության շրջանակներից, և դա դառնում է շրջապատի մարդկանց հետ կոնֆլիկտների պատճառ: Հարկ է նշել, որ դուք պատրաստ եք ընդունել ձեր ճիշտ չլինելը և գնալ փոխզիջման, սակայն, ավաղ, դրա մասին տեղեկացնում եք շատ ուշ, այնպես որ խաղաղությունը վերականգնելը միանգամից չի ստացվում: Հնարավոր են տհաճ լուրեր այնպիսի մարդկանցից, ովքեր մինչ օրս ձեզ միայն ուրախություն էին պատճառում: Աշխատանքում հաջողության հասնելու համար կենտրոնացեք գործերի վրա, այլ ոչ թե դրանց շուրջ քննարկումների` այսօր ավելորդ խոսակցությունները միայն վնասում են:

Երկվորյակներ

Այսօր դուք ունակ եք հմայել ցանկացածին, սակայն չեք չարաշահում ձեր հրապուրանքը և ճիշտ եք անում, քանի որ կարող են տհաճություններ ծագել: Դուք հեշտությամբ եք նվաճում ազդեցիկ մարդկանց համակրանքը և լիովին կարող եք ակնկալել նրանց հովանավորությունը, սակայն չեք տալիս այնպիսի խոստումներ, որոնք ձեզ համար դժվար կլիներ կատարել; Բարենպաստ օր է կոմերցիոն գործունեության, գնումների, գործարքներ կնքելու համար: Դուք միշտ չէ, որ կարողանում եք բացատրել, թե ինչու ֆինանսների հետ կապված այս կամ այն որոշումն ընդունեցիք, սակայն սխալներից խուսափում եք:

Խեցգետին

Գերիշխում է դրական միտումների ազդեցությունը, օրն էլ անցնում է թեթև և հաջող: Դուք շատ եք աշխատում, իսկ պարգևը իրեն երկար սպասեցնել չի տա: Բարձր է ստեղծագործական ներուժը, որոշումները, որ դուք կայացնում եք, նույնքան ճիշտ են, որքան և օրիգինալ: Պրակտիկ, <հողեղեն> մարդկանց դժվար է ձեզ հետ գործ ունենալ, իսկ ահա երկնքում ճախրել նախընտրողներին դուք շատ եք դուր գալիս: Սա հարմար օր է ինչ-որ նոր բան սկսելու համար` լինի դա բիզնես-նախագիծ, թե սիրավեպ: Հետևեք ձեր նախազգացման հուշումներին` այն ձեզ ճիշտ ուղով կտանի:

Առյուծ

Ռիսկի չգնաք` սա այն օրերից չէ, երբ կարելի է խաղասեղանին դնել ձեզ համար թանկ բան: Մեծ է ֆինանսական կորուստների, անհաջող գնումների հավանականությունը: Խանութներով արշավի դուրս գալուց ավելի լավ է հրաժարվել` դուք հաստատ անիմաստ ծախսեր կանեք, դառնալով ձեր քմահաճությունների, կամ վաճառողի համառության զոհը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տհաճ լուրեր: Նախազգացողությունը հուշում է, որ տագնապելու առիթ չկա, որ ամեն ինչ կհարթվի, սակայն սթափ միտքը հակառակ դիրքորոշման է: Նշանի որոշ ներկայացուցիչներ հակված են շատ ժամանակ ծախսել` գլուխ կոտրելով այնպիսի խնդիրների վրա, որոնք լուծել պետք էլ չէ:

Կույս

Դուք եռանդուն եք, գործունյա, նպատակամղված, և դա այնքան ակնհայտ է, որ դժվար թե գտնվի մեկը, ով կկանգնի ձեր ճանապարհին: Նախկին անբարյացկամները ջանասիրաբար ցուցադրում են ձեր հանդեպ իրենց համակրանքը, անվերջ շաղակրատում ու հաճոյախոսություններ շռայլում, սակայն դուք նրանց չեք վստահում և ճիշտ եք անում: Կծագեն բիզնեսին վերաբերող հետաքրքիր գաղափարներ, որոնց համատեղ իրականացումը ընկերների կամ ազգականների հետ` ձեզ լուրջ գումարներ կբերի; Կարելի է խոշոր գործարքներ կնքել: Իսկ եթե կոմերցիոն գործունեությունը ձեզ չի հետաքրքրում, ուղևորվեք ռոմանտիկ շրջագայության` այն հաջող ընթացք կունենա:

Կշեռք

Օգտագործեք օրը` նախկինում ձեռնարկած գործերը ավարտին հասցնելու վրա: Նոր նախագծերը դեռևս կարելի է միայն քննարկել, իսկ դրանց իրականացմանը ձեռնամուխ լինելը դեռ վաղ է: Հնարավոր են տարաձայնություններ աշխատակիցների հետ, ովքեր ձեզանից լիարժեք աջակցություն էին ակնկալում, սակայն ստանում են միայն չափավորված օգնություն: Օրը հաջողություն կբերի նրանց, ովքեր զբաղված են միջնորդական գործունեությամբ, կամ ծառայությունների ոլորտում: Հարմար օր է նոր ծանոթություններ հաստատելու կամ նոր ընկերներ ձեռք բերելու համար, իսկ ռոմանտիկ հարաբերություններ սկսել չարժե:

Կարիճ

Հարմար օր է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` անձնական խնդիրներ լուծելու համար: Նրբազգացությունն ու ճկունությունը օգնում են լեզու գտնել մարդկանց հետ, իսկ հարուստ երևակայության շնորհիվ դուք հեշտությամբ եք իրավիճակներից դուրս գալիս: Հնարավոր են տարաձայնություններ աշխատակիցների հետ, սակայն գործը բացահայտ կոնֆլիկտի չի հասնում: Ծագում է բարդ որոշում գտնելու անհրաժեշտությունը, ընդ որում դա պետք է անել ինքնուրույն, առանց կողքից խորհուրդներ լսելու: Կարելի է ինչ-որ բան փոխել անձնական կյանքում, սակայն սկսել պետք է քչից: Մի արագացրեք իրադարձությունները, թող որ դրանք զարգանան իրենց հունով:

Աղեղնավոր

Այսօր զգուշավորությունն ու զսպվածությունն են ձեզ օգնելու` օրն ավելի պարզ և հաճելի դարձնել: Չմտածված քայլերից, որոնք դուք այդքան ցանկանում եք անել, պետք կլինի հրաժարվել, փոխարենը հետևեք իմաստուն և փորձառու մարդկանց խորհուրդներին: Հնարավոր են վեճեր ընտանիքում, մասամբ դա կապված կլինի ինչ-որ հին խնդիրների նորից ջրի երես դուրս գալով: Վեճերի հիմնական առիթ կդառնա ֆինանսական խնդիրը` անգամ ամենաներդաշնակ զույգերը և ընտանիքները կվիճեն փողի պատճառով: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները:

Այծեղջյուր

Այսօր դուք այնքան համառ ու եռանդուն եք, որ հաջողության եք հասնում հակառակ բացասական միտումների ազդեցությանը: Օրը հակասական է, սակայն դրանով իսկ` հետաքրքիր: Ինչ-որ բան միանգամից չի ստացվում, ինչ-որ բան վերահսկողությունից դուրս է գալիս, պետք է միշտ զգոն լինել: Որևէ մեկ ուրիշը դրանից լիովին կհուսահատվեր, իսկ դուք լի եք խանդավառությամբ: Հենց’ դա է դեպի ձեզ ձգում այնպիսի մարդկանց, ովքեր օժտված չեն նման հաղթական ուժով: Բարենպաստ օր է ցանկացած զբաղմունքի համար, որը կապված է տեղեկատվության տարածման հետ: Ձեզ լսում են շատ ուշադիր, ձեր խորհուրդներին հետևում են անգամ ամենախելամիտ ու փորձառու մարդիկ:

Ջրհոս

Գլխավոր բանը, որ այսօր ձեզանից պահանջվում է` դա էմոցիոները վերահսկելն է: Հերիք է որ դուք դրանց ազատություն տաք, և տհաճությունները իրենց սպասեցնել չեն տա: Ծայրահեղ զգույշ եղեք դաշնակիցներ և գործընկերներ ընտրելիս` այսօր ձեզ չի հաջողվում ճիշտ գնահատել մարդկանց, դրա հետ մեկտեղ էլ դուք չափից ավելի հաճախ եք փոխում ձեր կարծիքը: Սակավածանոթ անձանց հետ շփումներում անհրաժեշտ է զուսպ լինել: Սիրախաղ և կոկետություններ արեք միայն նրանց հետ, ում լավ ծանոթ եք: Ֆինանսական պատկերը այնքան էլ բարենպաստ չէ, հնարավոր են կորուստներ:

Ձկներ

Բարենպաստ օր է անսովոր գործերի համար: Ձեզ համար բացահայտելով մի ինչ-որ նոր բան, դուք զգում եք դրական էմոցիաների լիցք: Հնարավոր կդառնա նոր ծանոթություն հաստատել, իսկ հպանցիկ համակրանքը կվերածվի լուրջ հարաբերությունների: Բարձր է ձեր պրոֆեսիոնալ ակտիվությունը, իսկ անբարյացկամներն ու մրցակիցները չեն կարող ձեզ խանգարել առաջ ընթանալուն: Հանգիստ հարթելով լուրջ բարդությունները, դուք, չգիտես ինչու, ապրումներ եք ունենում մանրունքներից, կորցնում գլուխը` հանդիպելով չնչին խոչընդոտի: Լավ կլինի, որ ձեր կողքին ունենաք մարդ, ով կկարողանա լավատեսություն ներարկել ձեր մեջ:

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship