Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Դայան Սանդս. Հմայիչ հայուհին՝ ֆրանսիական նորաձևության աստղ

ЛАЙФ

168.am–ը գրում է.

Փարիզում բնակվող հայուհի Դիանա Շնորհոկյանը, նույն ինքը` Դայան Սանդսը, մոդել է, դաշնակահար, հաղորդավար ու դերասանուհի: Աշխարհի ամենագեղեցիկ ու հայտնի հայուհի բնորոշմանն արժանացած Սանդսը ֆրանսիական նորաձևության աշխարհ մուտք գործեց France 3 TV-ով հեռարձակվող «Scooby Gang» երիտասարդական հաղորդման շնորհիվ, որին հաջորդեց մոդելի առաջին ֆոտոսեսիան Girls ամսագրի համար: Ավելի ուշ Սանդսը սկսեց նկարահանվել հայտնի ապրանքանիշերի գովազդային հոլովակներում (Hugo Boss, Daniel Hechter, Hennessy), հայտնվել ամսագրերի շապիկներին (El Style, Gazelle, Le Bonbon) ու դառնալ համաշխարհային աստղերի տեսահոլովակների հերոսը (Պատրիսիա Կաաս, Դևիդ Էսպոսիտո): Մոդելը նկարահանվել է նաև Ջեսիկա Սիմփսոնի «Գեղեցկության արժեքը» ֆիլմաշարում: Երիտասարդ հայուհին, սակայն, կարծում է, որ իր գլխավոր հաջողությունը դեռ առջևում է: Այսօր էլ ֆրանսիական նորաձևությունում մոդելի կարիերան շարունակում է մեծ վերելք ապրել: Հաջողության բանաձևի, գեղեցկության գաղտնիքի ու հայկական արմատների մասին Դայան Սանդսը 168.am-ին բացառիկ հարցազրույց է տվել:

Diane-Sands (2)

– Դիանա, կպատմե՞ք Ձեր մանկության մասին: Ինչպիսի՞ ընտանիքում եք մեծացել:

– Ես ծնվել եմ Փարիզում, հայկական ընտանիքում: Պատերազմի պատճառով իմ ծնողները Հայաստանից հեռու են ծնվել, բայց նրանք հավատացյալ են ու կապված են հայկական մշակույթին: Հիանալի է գիտակցել, որ մարդիկ կարող են շարունակել փոխանցել այն, ինչն իրենք են ստացել, նույնիսկ, եթե հայրենիքից հարյուրավոր կիլոմետրեր հեռու են գտնվում: Ոչ ոք ու ոչինչ չի կարող վերացնել մեր հայկական արմատները:

Diane-Sands (1) Diane Sands (Shnorhokian) (3) Diane Sands (Shnorhokian) (7)

– Հայուհի, որը բնակվում է Ֆրանսիայում… Կարելի՞ է ասել, որ Դուք Ձեր մեջ կրում եք և՛ հայկական, և՛ ֆրանսիական մշակույթները:

– Այո, ես երկու մշակույթների խառնուրդ եմ: Միաժամանակ Ֆրանսիայի եմ, քանի որ այստեղ եմ բնակվում և հաճախել եմ ֆրանսիական ուսումնական հաստատություններ: Հայերենն այստեղ նույնը չի, ինչ Հայաստանում է:

– Իսկ ի՞նչ գիտեք Հայաստանի մասին:

– Հայաստանի մասին ամեն ինչ գիտեմ: Մի քանի անգամ եկել եմ, ապագայում էլի կգամ: Հայկական եկեղեցիները շատ գեղեցիկ են:

Diane-Sands (3) Diane Sands (Shnorhokian) (8) Diane Sands (Shnorhokian) (24)

– Դուք մշտապես հայտնվում եք հայտնի ամսագրերի շապիկներին, որոնցից շատերը Ձեզ որակում են` որպես աշխարհի ամենագեղեցիկ ու հայտնի հայուհի: Ի՞նչ եք զգում ամեն անգամ նմանատիպ գրառումներ կարդալիս:

– Հիանալի է դա կարդալ, բայց, իհարկե, չեմ կարծում, որ ամսագրերն ամբողջովին օբյեկտիվ են (ժպտում է.- Գ.Ա.):

– Եթե չեմ սխալվում, մոդելային աշխարհ մուտք գործելը Ձեր կյանքում նախապես պլանավորված չի եղել: Հե՞շտ է լինել մոդել, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:

– Այո, դա պլանավորված չէր, նորաձևության աշխարհն ինձ ընդառաջ եկավ: Այն ամենահիմար ու լավ վարձատրվող աշխատանքն է: Այս գործի դժվարությունն այն է, որ մշտապես պետք է ուշադիր լինես քո մաշկին, սննդակարգին, և այլն: Դու չես կարող քեզ թույլ տալ ապրել նորմալ մարդկանց նման, վայելել կյանքը: Սա այն գինն է, որը դու վճարում ես: Այն աղջիկները, որոնք ցանկանում են այս բիզնեսում հայտնվել, պետք է իմանան, որ կարևորը յուրօրինակ լինելն է: Պետք չէ ուրիշներին կրկնօրինակել: Քասթինգի ժամանակ նրանց անհատականությունն ու բնավորությունը մեծ դեր են խաղում:

Diane Sands (Shnorhokian) (10)

Diane Sands (Shnorhokian) (4)

– Ի՞նչ է Ձեզ համար նորաձևությունը: Ո՞ճ, թե՞ նորաձևություն:

– Նորաձևությունը մարդկանց առջև ներկայանալու մակերեսային ու արագ միջոց է: Դա առաջին տպավորությունն է՝ մինչև զրույցը սկսելը: Այն կարող է օգնել նաև լավ օր ունենալ, որովհետև նոր զգեստը ենթադրում է փոփոխություն, հետևաբար՝ նաև տրամադրության փոփոխություն: Բայց զգեստի միջոցով առաջինը ցույց ես տալիս քո ոճը և քո անհատականությունը: Ոճ ունենալն ինձ համար ավելի կարևոր է, քան նորաձևությունը: Ես նախընտրում եմ այն մարդկանց, որոնք ունեն իրենց սեփական ոճը: Պետք չէ ուշադրություն դարձնել, թե հասարակությունն ինչպիսին է ցանկանում քեզ տեսնել:

Diane Sands (Shnorhokian) (9) Diane Sands (Shnorhokian) (20)

– Ձեր հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է, բայց գիտեմ, որ երաժշտությունն առանձնահատուկ տեղ ունի:

– Այո, երաժշտությունը միանշանակ իմ կյանքի սերմն է: Ես սիրում եմ երաժշտություն ստեղծել: Հաջորդ իմ ձայնասկավառակում տեղ են գտնելու ֆիլմերի համար գրված ստեղծագործություններ: Չեմ պատկերացնում իմ կյանքը՝ առանց նոտաների ու ռիթմերի: Սիրում եմ լսել ռոք, ալտերնատիվ և ֆիլմերի համար ստեղծված երաժշտություն:

– Անդրադառնանք անձնական կյանքին: Դժվա՞ր է լինել գեղեցիկ ու ցանկալի կին:

– Գեղեցիկ լինելը շատ բան է նշանակում: Արտաքին տվյալներ ունենալուց բացի, գեղեցկությունը նաև իրական դեմքը ցույց տալու միջոց է: Գեղեցիկ են նրանք, որոնք ուրախ են ու պոզիտիվ ալիքներ են փոխանցում: Եթե գաղտնիքը թաքնված լիներ ամեն օր մեր մասին հոգ տանելու սովորության մեջ, ապա գեղեցիկ լինելն այնքան էլ դժվար չէր լինի:

Diane Sands (Shnorhokian) (1)

– Վստահ եմ` Ձեզ հաճախ են սիրահարվում: Ի՞նչն է Ձեզ համար կարևոր հարաբերություններում: Տղամարդիկ ինչպիսի՞ խենթություններ են արել:

– Հարաբերություններում մենք մեծ մասամբ լավ ընկերոջ կարիք ունենք: Ունենալ սիրելի մեկին ու լինել վստահ: Սա լավագույն տարբերակն է:
Ինձ գերելը հեշտ գործ չէ: Ես շատ տարբեր եմ` առանձնահատուկ ճաշակով: Ամենախենթ բանը, որն ինձ համար արել են, իմ անունը մարմնին դաջելն է:

– Ո՞րն է Ձեր գեղեցկության չափանիշն ու հաջողության բանաձևը:

– Գեղեցկության չափանիշը պետք է հոգին լինի: Ուրիշ ոչինչ: Երբ մարդ գեղեցիկ հոգի ունի, նա միշտ շողում է: Հաջողության բանաձևս էլ շատ պարզ է` պետք է հետևել ներքին ձայնին ու անել այն, ինչ ինքն է թելադրում, նույնիսկ, եթե հակասում է հասարակության պահանջներին:

IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?