Չինաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ֆիլիպիններին
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ֆիլիպիններին։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին ՝ ֆիլիպինցի գործընկեր Ալան Կաետանոյի հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է AP-ն։
Վան Ին նշել է, որ կողմերը կշարունակեն կատարելագործել փոխադարձ վստահությունն ու հարթել տարաձայնությունները՝ Հարավ- չինական ծովում խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։ Կաետանոն նշել է, որ անհրաժեշտ է ավելի քիչ մտածել ազգային սահմանների մասին։ «Մենք պետք է ավելի քիչ մտածենք այն մասին, որ մենք չինացիներ ենք, ֆիլիպինցիներ, կամ թաիլանդացիներ, մենք պետք է մտածենք ասիացիների նման։ Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում թույլ կտա մեր երկրներին ու ժողովուրդներին զարգանալ ու բարգավաճել»,- ասել է նա։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



