Հարավային Կորեայում MERS կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 17-ի
МЕЖДУНАРОДНОЕՀարավային Կորեայում MERS կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է ևս 2-ով, գրանցվել է վարակման 5 նոր դեպք, այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 150-ի, գրում է РИА Новости-ն։
Մինչ օրս վիրուսից մահացել է 17 մարդ։ Մոտ 4.800 մարդու խորհուրդ է տրվել հետևել կարանտինային ռեժիմին՝ վարակվելու ռիսկի պատճառով։ Երեխաների և դեռահասների շրջանում վիրուսի տարածման վտանգի պատճառով փակվել է մոտ 2.200 կրթական հաստատություն։
Երկրի կառավարությունը հրապարակել է 55 հիվանդանոցների ցանկը, որտեղ բուժում են անցել վարակվածները, քանի որ, Առողջապահության նախարարության տվյալներով, վարակների բոլոր դեպքերը տեղի են ունեցել հիվանդանոցներում այն պատճառով, որ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ առաջին վարակվածներին մեկուսացնելու համար։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



