13 տարօրինակ սնահավատություններ աշխարհի տարբեր ծայրերից, որոնք տրամաբանության կանոններին ոչ մի կերպ չեն ենթարկվում
ЛАЙФՀայաստանում սև կատվին տեսնելիս սնահավատները փոխում են ճանապարհը, մինչդեռ Մեծ Բրիտանիայում նույն սև կատուն հաջողության նշան է: Հասկանալ, թե որտեղից են սկզբնավորվել այդ սնահավատություններն, արդեն փորձել էլ պետք չէ:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 13 տարօրինակ սնահավատություններ աշխարհի տարբեր ծայրերից, որոնք տրամաբանության կանոններին ոչ մի կերպ չեն ենթարկվում:

Եթե ծիտը ծրտել է ձեզ վրա, ապա դա փողի նշան է:

Ձախ ոտքով շան կղանքի մեջ կանգնելը հաջողության նշան է, իսկ աջով՝ անհաջողության:

Եթե ճաշի մեջ ճանճ է ընկնում, ապա շուտով նվեր եք ստանալու:

Եթե փռշտում եք, ապա ինչ-որ մեկը ձեր մասին է խոսում:

Կոտրված սպասքը հաջողության նշան է: Ամանորին դանիացիները հարազատներին և մտերիմներին ապակու կտորներ են նվիրում:

Երկար լապշան խորհրդանշում է երկար կյանք և բարգավաճում, ուստի այն կծել, մասնատել չի կարելի:

Կակտուսը պաշտպանում է դժբախտություններից և չարիքից:

Ձեր ճանապարհը ձախից աջ կտրող կատուն անհաջողության նշան է, իսկ աջից ձախ գնացողը՝ հաջողության:

Գիշերը մթության մեջ չի կարելի հայելու մեջ նայել:

Եկեղեցիներում բոլոր ժամացույցները տարբեր ժամեր են ցույց տալիս, որպեսզի շփոթեցնեն չար ուժերին:

Սարդերին սպանել չի կարելի, դրանք տունը պաշտպանում են հրդեհից:

Հաճոյախոսությունը աչքով տալու միջոց է. անտեղի գովասանքներից են լինում բոլոր դժբախտությունները:

Հարսը պետք է ոտքից գլուխ ցեխի մեջ թաթախված լինի, որպեսզի ընտանեկան կյանքը երջանիկ եվ անհոգ լինի:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



