Ճապոնիայի բանկում Հիտլերին անվանել են լավ տնտեսագետ
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի բանկի կառավարման անդամ Յուտակա Հարադան ընդգծել է Ադոլֆ Հիտլերի նշանավոր տնտեսական քաղաքականությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, ելույթ ունենալով Տոկիոյի սեմինարում, Հարադան ընդգծել է, որ Հիտլերը ձեռնարկել է «հիանալի» ֆիսկալ և մոնետար քայլեր, որոնք իրենց հերթին, աշխարհը բերել են «սարսափելի մի բանի»:
«Քանի որ Հիտլերը ձեռնարկել է համապատասխան քայլեր ֆինանսական և դրամավարկային քաղաքականության մեջ, տեղի ունեցավ ողբերգություն: Ես խոսում եմ այն մասին, որ ինչ որ մեկը պետք է ձեռնարկեր համապատասխան քայլեր այն բանից առաջ՝ ինչ արեց Հիտլերը»,- ասել է նա:
Ճապոնիայի բանկի ներկայացուցիչը հայտարարել է, որ չի կարող մեկնաբանել այդ մտքերը, քանի որ չի տիրապետում Հարադայի ընդգծած մանրամասներին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



