Հնդկաստանի վարչապետը դատապարտել է մարդկանց սպանությունը «հանուն կովերի պաշտպանության»
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ կովերի պաշտպանության համար մարդկանց սպանելը հակասում է հանուն Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդի` Մահաթմա Գանդիի սկզբունքներին:
BBC-ի փոխանցմամբ` այս հայտարարությամբ հնդիկ վարչապետը հանդես է եկել հինդուիստ տղամարդկանց կողմից մուսուլման պատանու դաժան սպանության վերջին դեպքից հետո: Հարձակվողները մտածում էին, որ նա տավարի միս է տեղափոխում և վերջինիս մեղադրել են սրբապղծության մեջ:
Հնդկաստանում կովերի սպանությունը խստիվ արգելվում է մի շարք նահանգներում: 2014-ին ազգայնական կուսակցության իշխանության գալուց հետո կովերի պաշտպանները բազմիցս հարձակումներ են գործել մուսուլման բնակչության և դալիթների (Հնդկաստանի ցածրագույն կաստայի ներկայացուցիչներ) վրա:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



