Գայի պողոտա-Թևոսյան փողոց-Բադալ Մուրադյան փողոց շրջանաձև խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի
ОБЩЕСТВО: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. հուլիսի 1-ից Երևանի Գայի պողոտա-Թևոսյան փողոց-Բադալ Մուրադյանի փողոց շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий
5
Для власти закона не существует։ «Паст»



