Ներկայացվել է ԳՐԵԿՈ-ի գնահատման չորրորդ փուլի՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ զեկույցը
МЕЖДУНАРОДНОЕՍտրասբուրգում հոկտեմբերի 12-16-ը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 69-րդ լիագումար նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ լրատվության վարչությունից, պատվիրակությաÕ ¶ կազմում ընդգրված են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, ՀՀ արդարադատության նախարարության դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարևորության գործերի քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը և ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գևորգյանը:
Հոկտեմբերի 12-ին քննարկվել է ԳՐԵԿՈ-ի գնահատման չորրորդ փուլի՝ Հայասատանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցը: Զեկույցի հաստատումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին:
Լիագումար նիստում քննարկվել են անդամ երկրներում հակակոռուպցիոն զարգացումներին վերաբերող հարցեր, ինչպես նաև մի շարք երկրների զեկույցներ:



