Միջոցներ կձեռնարկվեն ներկայում առկա 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ
ОБЩЕСТВОԱնդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին՝ կառավարության ղեկավարը նշել է. ««Մաքուր Հայաստան» ծրագրի իրագործման շրջանակներում իրականացվել են մի շարք գործողություններ: Աղբահանության և հանրապետության տարածքում փակվել են 1480 աղբանոցներ: Սանիտարական մաքրման աշխատանքները 126 համայքներում պատվիրակվել են 39 մասնավոր ընկերությունների»:
Նշված և ծրագրի շրջանակներում նախատեսված այլ գործողությունների իրականացման շարունակականության ապահովման նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և ՀՀ մարզպետներին 2–ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանն և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը, ինչպես նաև աղբավայրերի արտոնագրման չափանիշները: Հանձնարարվել է ապահովել հուլիսի 29–ին երկրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը: Մինչև սույն թվականի դեկտեմբերի 30–ը միջոցներ կձեռնարկվեն ներկայում առկա 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ: Ըստ կառավարության 2017 թվականի միջոցառումների ծրագրով հաստատված ժամկետների՝ կառավարության աշխատակազմ կներկայացվեն Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգերը:
Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվել է, թե երբ է ներկայացվելու ծառայությունների և տուգանքների կիրառման վերաբերյալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը: Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ այն նախատեսվում է կառավարության քննարկմանը ներկայացնել օգոստոսի առաջին տասնօրյակում, իսկ սեպտեմբերին՝ ԱԺ:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»
5
MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет



