Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իրավապաշտպան. «Կրոնի ազատության մասին» նոր օրենքը խտրական մոտեցումներ ունի»

ОБЩЕСТВО
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գտնում է, որ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծն ունի բազմաթիվ խնդրահարույց դրույթներ, որոնք հակասում են մարդու իրավունքների հանրաճանաչ սկզբունքներին, հիմքեր են ստեղծում տարբեր կրոնական ուղղությունների նկատմամբ խտրական վերաբերմունք սերմանելու, ինչպես նաև նրանց իրավունքների սահմանափակման համար։
 
Այս մասին Past.am-ի հետ զրույցում ասաց գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
 
Նշենք, որ հունիսի 1–ին ՀՀ Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել նախագիծը: Դրա առթիվ որպես իրավապաշտպան կազմակերպություն, «կարևորելով նախագծով կարգավորման ենթակա հարաբերությունների դերը և նշանակությունը ժողովրդավարական, իրավական պետության կայացման հարցում», Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պատրաստել է առաջարկությունների փաթեթ, որը 2017 թ. հունիսի 23–ին ուղարկվել է ՀՀ Արդարադատության նախարարություն:
 
«Օրենքով, ըստ էության, բացի Առաքելական եկեղեցուց, մյուս եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների համար արտերկրից ֆինանսավորման արգելք է դրված, ֆինանսական աղբյուրները սահմանափակվում են, և միայն Առաքելական եկեղեցին կարող է դրսից ֆինանսավորվել»,– ասաց Սաքունցը՝ հավելելով. «Անհայտ է, որ այս օրենքով կրոնական կազմակերպություների իրավունքների սահմանափակում է նախատեսվում և առավելություն է տրվում Առաքելական եկեղեցուն»:
 
Կազմակերպությունն առաջարկել է օրենքի նախագծից հանել իրենց բնույթով խտրական կարգավորումները։ Մասնավորապես, նախևառաջ առաջարկվել է քննարկվող նախագծի կարգավորման առարկա դարձնել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ կապված հարաբերությունները, «քանի որ օրենքի նախագիծը կարգավորում է հենց մտքի, խղճի, կրոնի ազատությունը, իսկ այս օրենքի նախագծով այդ հարաբերությունները չկարգավորելը խտրականություն է, և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ազգային եկեղեցի լինելու հանգամանքը չի կարող այլ կրոնների/համոզմունքների համեմատ առավել լայն իրավունքների և ազատությունների սահմանման հիմք հանդիսանալ»:
 
Կազմակերպությունն անդրադարձել է նաև կրոնական կազմակերպությունների իրավունքների սահմանափակման հիմքերին և հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը՝ առաջարկել է սահմանափակման հիմքերը համապատասխանեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կարևորում է կրոնական կազմակերպությունների դատական իրավասուբյեկտությունը և մի շարք միջազգային իրավակարգավորումների լույսի ներքո առաջարկել է ապահովել կրոնական կազմակերպությունների դատական պաշտպանության իրավունքը և ընդգծել է պետության դերը նշված պարտավորության շրջանակներում։ Ի թիվս այլնի, Կազմակերպությունը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում են կրոնական համոզմունքները չբացահայտելու, կրոնական կազմակերպությունների ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքների ապահովմանը և այլն։
 
 
Մարինե Խառատյան
 
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами