Ինչու են կանայք դաշտանային փուլում ավելի շատ քաղցրավենիք ուտում
ЛАЙФՆախադաշտանային շրջանում շատ կանայք քաղցրեղենի պակաս են զգում և համեմատաբար շատ են ուտում՝ օրական 500 ավելորդ կալորիա օգտագործելով: Հետազոտության համաձայն, որի սա կարող է կապված լինել այս շրջանում հորմոնների մակարդակի փոփոխության հետ:

Ինչպես գիտենք նախադաշտանային փուլը շատ հաճախ ուղեկցվում է փքվածությամբ, փորի ու մեջքի հատվածում ցավերով, տրամադրության կտրուկ փոփոխությամբ, իսկ քաղցրավենիքը այս փուլում կանանց օգնում է ավելի հեշտ հաղթահարել այս ամենը:

Պարզվում է` դաշտանային ցիկլից մի քանի օր առաջ կանանց մոտ մի քանի հարյուր գրամ ավելորդ քաշ է առաջանում՝ ի տարբերություն ամսվա մյուս օրերի: Հետազոտողները կարծում են, որ նախադաշտանային սինդրոմի ժամանակ շատ ուտելը բացատրվում է էստրոգենների, պրոգեստերոնի, ինչպես նաեւ, երջանկության հորմոնի՝ սերոտոնինի մակարդակի փոփոխությամբ, որի հետևանքով էլ տեղի են ունենում տրամադրության առավել հաճախակի եւ կտրուկ անկումներ:

Past.am-ը խորհուրդ է տալիս նախադաշտանայաին փուլում ուտել վարսակ, չրեր, հատիկավոր հաց, բրինձ յոգուրտ, մրգեր: Նրանք համոզված են, որ այս դեպքում առողջության համար ավելի պակաս օգտակար մթերքների հանդեպ ուտելու ձգտումը եւ դրա հետեւանքները զգալիորեն կնվազեն:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



