Խորը քունը դրական է անդրադառնում կանանց օրգանիզմի վրա
ЛАЙФPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մասնագետների նոր հետազոտությունը, որին մասնակցել են դաշտանադադարի մեջ գտնվող 93 668 կին: Մասնակիցների տարիքը տատանվում էր 50-ից 79տ: 56%-ը գոհ էր իր սեռական կյանքից: 52%-ն ինտիմ կյանքով ապրել էր վերջին տարվա ընթացքում: Գիտնականները հայտնաբերեցին, որ քնի քիչ տևողությամբ (օրվա մեջ 7-8 ժամից պակաս) կանանց մոտ սեռական բավարարվածության մակարդակը ցածր էր:

7-8 ժամից քիչ քնող տարեց մասնակիցներն` ավելի երիտասարդ մասնակիցների համեմատ, հազվադեպ էին սեքսուալ ակտիվ: 70-ից բարձր տարիքի կանայք, ովքեր քնում էին 5 ժամից քիչ, 30%-ով ավելի քիչ էին վարում ակտիվ սեռական կյանք, քան նրանք, ովքեր քնում էին 7-8 ժամ: Այս ամենից հետևում է , որ դաշտանադադարի մեջ գտնվող կանանց սեռական բավարարվածության մակարդակը կախված է քնի տևողությունից:

Ի դեպ, այլ հետազոտության տվյալների համաձայն, դաշտանադադարի ժամանակ ինտիմ կյանքի որակը միանգամից չի նվազում: Միջինում սեռական ֆունկցիան ընկճվում է վերջին դաշտանից հետո հինգ տարիների ընթացքում: Այսպես, հետազոտության մասնակից կանանց 75%-ն ասաց, որ ինտիմ կյանքը կարևոր է իրենց համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



