ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն մոտեցրել են դիրքորոշումները Սիրիայի երկնքում թռիչքների անվտանգության շուրջ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները տեսախորհրդաժողով են անցկացրել Սիրիայի երկնքում թռիչքների անվտանգության ապահովման հարցի շուրջ:
«Դիրքորոշումների մերձեցում է արձանագրվել ապագա փաստաթղթի հանգուցային դրույթների շուրջ: Համաձայնեցվել է հետագա գործողությունների կարգը»,- Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ինտերֆաքս»-ի տվյալներով՝ սա այդ հարցի շուրջ բանակցությունների արդեն երրորդ փուլն է:
Նախօրյակին ԱՄՆ-ի ներկայացուցիչը հատնել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները Սիրիայի օդային տարածությունում մոտեցել են վիզուալ շփման հեռավորությամբ, ինչը Պենտագոնի ներկայացուցիչների կողմից գնահատվել է որպես «խիստ վտանգավոր միջադեպ»:
1
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике



