Կարմիր գինին օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Իսրայելյան գիտնականները բացահայտել են, որ օրական մեկ գավաթ կարմիր գինու օգտագործումը լավ է ազդում անոթային համակարգի վրա, հատկապես դիաբետ ունեցողների մոտ, ինչպես նաև ամրացնում է նրանց սիրտը։ Մասնավորապես, գինին մաքրում է արյունը խոլեստերինից։
Բեն-Հուրիոնի համալսարանի պրոֆեսոր Ռեյչել Գոլանը և նրա կոլեգաները պարզել են, որ դիաբետի որոշ կողմնակի էֆֆեկտներ կարելի է չեզոքացնել հենց կարմիր գինու շնորհիվ։ Նրանք համոզվել են դրանում՝ հետազոտելով դիեաբետով հիվանդ 200 մարդկանց։
Կամավորները բաժանվել են 3 խմբի. առաջին խումբը խմել է օրական մեկ գավաթ կարմիր գինի, երկրորդ խումբը՝ հանքային ջուր, երրորդը՝ սպիտակ գինի։ Բոլոր խմբերի մասնակիցները սնվել են նույն կերպ և չեն սահմանափակել իրենց կալորիաները։
Ամենաարդյունավետը եղել է կարմիր գինու օգտագործումը։ Այն մարդկանց մոտ, ովքեր այն խմել են, խոլեստերինի քանակը նվազել է 27 տոկոսով։ Մասնագետեները նշում են, որ ոչ քաղցր կարմիր գինու օգտագործումը ոչ միայն անվտանգ է, այլ նաև օգտակար դիաբետ ունեցող հիվանդների համար։



