Երիտասարդը ներխուժել է անծանոթ տներ ու հարմար տեղավորվել քնած աղջիկների անկողնում
ЛАЙФԱմերիկյան Փալիսեյդս Պարկ քաղաքում ոստիկանությունը հետախուզում է հայտարարել մի տղամարդու նկատմամբ, որն առանց թույլտվության ներխուժել է անծանոթ կնոջ տուն ու նրա կողքին պառկել անկողնում:
Ինչպես նշում է lenta.ru-ն, տղամարդը տուն է ներթափանցել առավոտյան ժամը 5-ի սահմաններում ու պառկել քնած կնոջ կողքին: Հետո նա արթնացրել է անծանոթուհուն ու հետաքրքրվել, թե արդյոք ինքը կարող է գիշերը կնոջ անկողնում անցկացնել: Երբ կինը ճչացել է, անկոչ հյուրը փախուստի է դիմել:
Տուժածի խոսքով՝ տղամարդը նիհար կառուցվածք ուներ ու ակնոց էր կրում: Արդյունքում ոստիկանությունը գտել է ևս 2 աղջկա, որոնց հետապնդել է նման արտաքինով տղամարդ: Այժմ իրավապահները կազմել են տղամարդու ֆոտոռոբոտն ու հետախուզում են հայտարարել:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



