Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ավետիք Վարդանյան. Մրցավարների պատճառով իրական հավակնորդ մեր մարզիկներից մի քանիսը մնացին առանց մեդալի

СПОРТ

Մեր մեդալները շատ պետք է լինեին: Մրցավարների մի մասը եկել էր Եվրոպայի առաջնությունում մրցավարական կարգի քննություն հանձնելու, ինչի արդյունքում մեդալի իրական հավակնորդ մեր մարզիկներից մի քանիսը մնացին առանց մեդալի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդներիՀայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը, ում գլխավորած թիմը ԳերմանիայիԴորտմունդ քաղաքում ավարտված երիտասարդների Եվրոպայի առաջնությունում նվաճեց 3 մեդալ՝ 1 արծաթ, 2 բրոնզ:

Դորտմունդում երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել 120 կգ քաշային ՀովհաննեսՄազաքյանը, բրոնզե մեդալակիրներ՝ 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը եւ 55 կգ քաշային ԱրսենՀարությունյանը:

Պարոն Վարդանյան, ինչպե՞ս կգնահատեք ազատ ոճայինների մասնակցությունը Դորտմունդում:

Եվրոպայի առաջնությանը շատ լավ էինք նախապատրաստվել՝ 3 հավաք ունեցանք: Առաջնությանը մասնակցեցինք մեծ կազմով՝ բոլոր 8 քաշային կարգերում էլ ունեինք ներկայացուցիչներ: Վերադարձանք 3 մեդալով, բայց մեր մեդալների քանակը կարող էր լինել 5-ը, եթե մրցավարությունը նորմալ լիներ: Շատ ուրախ եմ, որ ունեցանք 3 մեդալ, նրանց աշխատանքից գոհ եմ: Ըմբիշներն աշխատեցին իրենց հնարավորությունների առավելագույն չափով: Երեքն էլ պարտվել են չեմպիոններին: Բայց դժգոհ եմ, որ սահմանափակվեցինք 3 մեդալով, քանի որ ավելի շատ մեդալ նվաճելու հնարավորություն ունեինք: 66 կգ եւ 74 կգ քաշային կարգերում ունեինք ռեալ մեդալների հնարավորություն, բայց ուղղակի մեզ թույլ չտվեցին նվաճել մեր արժանի մեդալները: 66 կգ քաշային կարգում Գեւորգ Մխեյանը պարտություն կրեց մեկնարկային գոտեմարտում եւ դուրս մնաց պայքարից: Նույնը եւ 74 կգ քաշային Արման Ավագյանը: Այնպիսի իրավիճակ էր, որ մարզիկը հաղթում էր, գոտեմարտն ավարտվում էր, մարզիկը սպասում էր, որ պետք է բարձրացնեն իր ձեռքը, գորգի մրցավարը բարձրացնում էր մրցակցի ձեռքը… Նման բան երեւի հազարից մեկ է լինում ու հենց մեր մարզիկների հետ եղավ: Երկուսի դեպքում էլ այդպես եղավ: Ես երբեւէ չեմ սիրել պարտության կամ մեդալ չնվաճելու մեղավորությունը բարդել մրցավարների վրա, որովհետեւ միշտ համարել եմ, որ հնարավոր է հաղթել նաեւ մրցավարներին, բայց այս առաջնությունում մրցավարությունը շատ վատ մակարդակի վրա է: Մեր երկու մարզիկների պարագայում այդպես եղավ: Հետո մոտեցան մեզ ասացին՝ «կներեք, մրցավարական սխալ էր, երբեմն այդպես էլ է տեղի ունենում»: Ասում եմ՝ «կներեքով ոչինչ չի փոխվում, մարզիկների ճակատագրի հետ եք խաղում… »:       

Այս առաջնությունում էլ մի մասը մրցավարական կարգի համար քննություն էին հանձնում: Այսպես ասած՝ փորձարկում էին եւ արդյունքում մեր մարզիկներից մի քանիսը դարձան այդ փորձարկումների անմիջական մասնակից. 66, 74 կգ քաշային կարգերում սխալ դատելուց եւ սխալ ձեռք բարձրացնելու հետո այդ մրցավարները կտրվեցին քննություններից:

Ո՞վ հիասթափեցրեց Եվրոպայի առաջնությունում:

96 կգ քաշային կարգում Սարգիս Հովսեփյանից էինք սպասում մեդալ: Բայց մեր մարզիկի սխալի պատճառով մեդալը բաց թողեցինք ձեռքից: Թե ինչն էր խնդիրը, միայն ինքը կարող է ասել: Նա պատրաստվել էր շատ լավ, ոչ մեկից ոչնչով հետ չէր մնացել, 3:2 հաղթում էր եւ վերջին պահին հաղթանակը ձեռքից բաց թողեց:

Մենք կարող էինք ունենալ նաեւ չեմպիոն՝ 84 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Մեդալի համար պայքարի գոտեմարտի առաջին մրցափուլում 4: 0  հաղթում էր վրացուն, բայց թե ինչ կատարվեց իր հետ, երեւի ինքն էլ չհասկացավ: Պարտվեց, բայց կարող էր անգամ չեմպիոն դառնալ: Հովհաննես Մխիթարյանը, կարծես, ինքն իրեն չհավատաց, որ կարող է հաղթել: Կարծում եմ՝ Եվրոպայի առաջնությունն իր համար որոշակի առումով մեկնարկ կլինի, որ նա սկսի իր ուժերին հավատալ, որ ինքը կարող է հաղթող լինել, չեմպիոն լինել: Բայց դա նաեւ նրանից էր, որ Հովհաննես Մխիթարյանը Եվրոպայի, աշխարհի երիտասարդական առաջնություններին չէր մասնակցել, երիտասարդների Հայաստանի չեմպիոն այս տարի էր դարձել:

Բոլոր քաշային կարգերում խնդիրներ ունենք, աշխատելու տեղ կա 50-ից մինչեւ 120 կգ: Հայաստանում առաջին անգամ է, որ երիտասարդական հավաքականում ծանր քաշային հայ ըմբիշը կարողանում է մեդալ նվաճել, փոխչեմպիոն դառնալ: Բայց դա չի նշանակում, որ մենք արդեն առաջընթաց ունենք ծանր քաշում: Դեռ շատ աշխատելու տեղ ունենք: Ճիշտ է,  Հովհաննես Մաղաքյանը շատ լավ գոտեմարտեր անցկացրեց, հասավ եզրափակիչ, սակայն 0:4 հաշվով պարտվեց ռուս ըմբիշին: Հրաշալի պայքար ցույց տվեց գորգում, բայց դեռ շատ անելիք կա, շատ տեղ ունենք զարգանալու, մարզիկները պետք է հավատան իրենց ուժերին:

Նշեցիք, որ Հայաստանն առաջին անգամ է երիտասարդների ծանր քաշում Եվրոպայի փոխչեմպիոնունենում: Սա մարզաչական աշխատանքի արդյո՞ւնքն էր, թե՞ Հովհաննես Մաղաքյանի ձգտումը:

Այս մեդալները, փոխչեմպիոնի տիտղոսը մարզիկների, մարզիչների, ֆեդերացիայի համատեղ աշխատանքի պտուղն է: Բայց ամեն ինչ սկսում է մարզիկի ցանկությունից ու ձգտումից. ինչ ուզում ես արա, աշխարհի ամենաուժեղ մարզիչը եղիր, աշխարհի ամենաուժեղ մարզիչներին բեր, որքան ուզում ես գումար ծախսիր, եթե մարզիկը չուզեց հաղթող լինել, չձգտեց, ոչինչ չի լինելու … Մարզիկը պետք է կռվի, պայքարի իր մեդալի համար: Այդ պայքարը պետք է լինի ոչ թե խոսքով, այլ հոգով, սրտով, ցանկությամբ, որ հաղթանակած դուրս գա գորգից:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами