ԻՊ-ի գրոհայինները ամբողջությամբ դուրս են մղվել Հալեպ նահանգից
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Հալեպ նահանգն ամբողջովին մաքրվել է «Իսլամական պետություն» աաբեկչական խմբավորման գրոհայիններից, որոնք դուրս են մղվել վերջին գյուղերից, որտեղ վերահսկողություն են սահմանել կառավարական ուժերը: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը` վկայակոչելով դիտորդական կենտրոնին:
«ԻՊ-ը դուրս է մղվել 17 քաղաքից ու գյուղից, և այժմ Հալեպի ողջ տարածքն ազատագրված է 4 տարվա դիմակայությունից հետո», - հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը:
Վերջինիս խոսքով` կառավարական ուժերը հինգշաբթի գիշերը վերահսկողություն են հաստատել Հալեպի շուրջը գտնվող մայրուղին, որը միացնում է Համա և Ռաքքա նահանգները` ստիպելով ԻՊ-ի գրոհայիններին փախչել տարածաշրջանից:
Սիրիական ռազմական աղբյուրը հաստատել է իսլամիստների հեռացումը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



