Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Անվտանգության մասին պատկերացումները խիստ տարբեր են սահմանամերձ եւ «թիկունքային» համայնքներում. Արման Սաղաթելյան

ПОЛИТИКА

Անվտանգության մասին պատկերացումները խիստ տատանվում են սահմանամերձ եւ համեմատաբար «թիկունքային» համայնքներում: Այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը, ով Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ICHD) հրավերով այս շաբաթվա ընթացքում մասնակցել է Հայաստանի Զինված ուժերի «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» նախագծերի՝ մարզերի մի շարք բնակավայրերում տեղի ունեցած հանրային քննարկումներին:

Նա իր պատկերացումներն է հայտնել այդ քննարկումների արդյունքներով, այդ մասին գրառում անելով Facebook-ի իր էջում:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ICHD) հրավերով այս շաբաթվա ընթացքում որպես սեղանավար մասնակցեցի ՀՀ ԶՈւ հետագա զարգացման տարբեր սցենարների, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» նախագծերի հանրային քննարկումներին Հայաստանի տարբեր քաղաքներում։ Քննարկումները դեռ շարունակվելու են, եւ ես չեմ ուզում առաջ ընկնել կազմակերպիչներից՝ դրանք ամփոփելու առումով։ Սակայն ուզում եմ կիսվել որոշ նկատառումներով.

- Անվտանգության մասին պատկերացումները խիստ տատանվում են սահմանամերձ եւ համեմատաբար «թիկունքային» համայնքներում։ Հետեւաբար, տարբեր է նաեւ վերաբերմունքը զինվորական համազգեստով մարդու եւ զինծառայության նկատմամբ ընդհանրապես։ Այս տարբերությունը զգացել եմ անձամբ ինձ վրա տարիներ շարունակ, եւ համարում եմ դա լուրջ խնդիր։ Երկիրը սկսվում ու ավարտվում է սահմանով, եւ ոչ Օպերայով, Հյուսիսային պողոտայով կամ Հրապարակով։

- Որպես նախորդի շարունակություն, մենք տարբեր ձեւ ենք ընկալում «անվտանգություն» ասածը՝ վերացական-տեսականից միջեւ խիստ առօրյա-առարկայական։

- Գրեթե բոլորն ընդունում են, որ ներկայիս ՀՀ ԶՈւ անձնակազմի համալրման եւ զորակոչի համակարգը վերանայման անհրաժեշտություն ունի եւ չի համապատասխանում առկա մարտահրավերներին։

- Երիտասարդության զգալի մասը չունի երազանք եւ հստակ պատկերացում, ինչ է ուզում դառնալ եւ ինչով զբաղվել։

- Անվտանգության խնդիրներն անբաժանելի են սոցիալական, կրթական եւ այլ խնդիրներից, եւ միայն ՊՆ ջանքերը բավարար չեն առաջ շարժվելու համար։

- Հասարակությունը սպասում է այնպիսի այլընտրանքի, երբ հարաբերությունները պետության եւ ԶՈւ-ի միայն միակողմանի չեն՝ իբրեւ Հայրենիքի հանդեպ պարտքի հատուցում, այլ փոխադարձ են եւ փոխշահավետ։

- Հակառակ տարածված կարծրատիպի՝ ընդհանուր առմամբ մենք լավատես ենք նույնիսկ ոչ բավարար հիմքերի առկայության դեպքերում։

- Մենք իրոք խելացի ու կրեատիվ ազգ ենք եւ ի վիճակի ենք ոչ միայն քննադատորեն ընկալել իրականությունը եւ անել հետաքրքիր հարցադրումներ, այլ նաեւ առաջարկել անսպասելի լուծումներ։

Արել եմ այլ՝ առարկայական ու կոնկրետ նախագծերին վերաբերող եզրակացություններ, բայց դրանք հետո եւ այլ հարթակներում։

Շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Կարծում եմ՝ այս փորձը անգնահատելի կլինի նախագծերի պառլամենտական լսումների ընթացքում եւս։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած  «Պատիվ ունեմ» ծրագրով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին՝ միաժամանակ լինելով սպայական կարգավիճակում՝ 3 տարի ժամկետով: Սովորելով քաղաքացիական բուհում` երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ` յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելելու են զինվորական պատրաստության դասընթաց: Այդ ուսուցումը հաջող անցնելու և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց կստանա լեյտենանտի սպայական կոչում և երեք տարի ժամկետով կանցնի ծառայության զինված ուժերում:

«Ես եմ» ծրագրի դեպքում պարտադիր զորակոչի ենթակա երիտասարդները իրավունք կստանան կամավոր անցնել ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտեւի 3 տարի, որից ընդհանուր առմամբ 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում եւ երկու շաբաթ` առաջնագծում: Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա կամ ուսման վարձի փոխհատուցում:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира