Հարավկորեացի լրագրողները քիչ էր մնում լապտերը նետեին Թրամփի ուղղությամբ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի նախագահների հանդիպմանը հարավկորեացի լրագրողները, փորձելով լուսանկարելու համար հարմար դիրք զբաղեցնել, քիչ էր մնում լապտերը նետեին Դոնալդ Թրամփի ուղղությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Վաշինգտոնի ժամանակով ուրբաթ առավոտյան։ Սպիտակ տան անվտանգության ծառայության աշխատակիցները կարողացել են ժամանակին բռնել լապտերը, որը Թրամփից ձախ սեղանին էր եւ «փրկել» ԱՄՆ նախագահին։
«Հեյ, ընկերներ, հանգիստ, հանգիստ։ Ընկերներ, դուք ավելի վատն եք դառնում»,-ասել է Թրամփը լրագրողներին։
Ուրբաթ Թրամփը բանակցություններ է վարել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ։ Առաջնորդները քննարկել են Հյուսիսային Կորեայի դրությունը, ինչպես նաեւ նոր առեւտրային համաձայնագիրը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



