Ինչպե՞ս թխել նուրբ, փխրուն, անհավանական համեղ թխվածքաբլիթ՝ ընդամենը 3 բաղադրիչներով
ЛАЙФPast.am-ը ներկայացնում է իդեալական բաղադրատոմս, որը կօգնի Ձեզ տնային պայմաններում արագ և առանց որևէ խնդիրների թխել շատ համեղ թխվածքաբլիթներ:
Անհրաժեշտ մթերքները.
1. Ալյուր – 250գ
2. Շաքարավազ – 150գ
3. Կարագ – 170գ
1. Հարիչով խառնել փափուկ կարագը 100 գրամ շաքարավազի հետ:
2. Զանգվածին ավելացնել ալյուրը, տրորել խմորը և դարձնել մանր փշրանք:
3. Հունցել խմորը:
4. Խմորին տալ երշիկի տեսք:
5. Սեղանին փռել մագաղաթաթուղթ և վրան ցանել 50 գրամ շաքարավազ: Թավալել խմորը շաքարավազի մեջ:
6. Փաթաթել խմորը սննդային թաղանթի մեջ և դնել սառնարանում 30 րոպե:
7. Երշիկանման խմորը կտրատել 1 սմ հաստության կտորների և շարել տապակի վրա:
8. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 20 րոպե:



1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
5
Круглый стол «Традиционные ценности в Армении: угрозы и вызовы»



