Այս մեկ տարվա ընթացքում հակառակորդը որևէ ակտիվ գործողություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել. Մովսես Հակոբյան
ОБЩЕСТВОԱռաջին գծում բավականին հանգիստ է, որևէ լարվածություն չկա: Այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Նա նշեց, որ վերջին մեկ տարում չի եղել այնպիսի լուրջ լարվածություն, որը կարող է մտահոգել ՀՀ Զինված ուժերի ղեկավարությանը:
«Կարծում եմ՝ մեկ տարվա ընթացքում այդպիսի լուրջ լարվածություն չի եղել, որ մտահոգի Զինված ուժերի ղեկավարությանը: Մերթընդմերթ, երբ առաջին գծում հակառակորդը կիրառում է հրետանի, դա, իհարկե, մտահոգիչ է, բայց այս մեկ տարվա ընթացքում հակառակորդը որևէ ակտիվ գործողություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել», - ասաց Մ. Հակոբյանը:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



